487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի ընդդիմությանը համատեղ պայքարել ընտրախախտումների դեմ
17:54
14 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի ընդդիմությանը միավորվել՝ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումների դեմ համատեղ պայքարելու համար։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՕԵԿ թեկնածուի նախընտրական շտաբի պետ, համանուն խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։

«Մենք գիտենք, որ ողջ երկրով մեկ տեղի է ունենում քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքում և ընտրական կաշառքների բաժանում, ինչը մեզ շատ է մտահոգում»,- ասաց Բիշարյանը։ Նրա խոսքով, ընդդիմության համատեղ պայքարի դեպքում կարելի է կանխել զանգվածային խախումները։

Բիշարյանի տվյալներով, լրացուցիչ ընտրացուցակները, որոնք պատարստվում են այն քաղաքացիների համար, ովքեր քվեարկելու են ոչ ըստ իրենց գրանցման վայրի, լիովին կեղծված են լինելու։

Հայաստանի նորացված Ընտրական օրենսգրքի նորմերի համաձայն, հանրապետության քաղաքացիներն իրավունք են ստացել քվեարկել իրենց փաստացի գտնվելու վայրում։ Դրա համար քաղաքացին պետք է ընտրություններից մեկ շաբաթ առաջ իր գրանցման վայրի անձնագրային սեղան համապատասխան դիմում ներկայացնել՝ իրեն հաշվառումից հանելու կամ  գրանցման վայրի ընտրացուցակից հանելու, ինչպես նաև իր ազգանունը փաստացի գտնվելու վայրի տեղամասի ընտրացուցակներում ընդգրկելու մասին։

«Այս կապակցությամբ մենք դիմեցինք հանրապետության ոստիկանության բոլոր բաժինների անձնագրային սեղաններ՝ պահանջելով մեզ ներկայացնել այն քաղաքացիների դիմումները, որոնք ցանկանում են քվեարկել ոչ իրենց տեղամասում»,- ասաց Բիշարյանը։

Նրա խոսքով, կուսակցությունը դիմել է դատախազություն և միջազգային կազմակերպություններ, որպեսզի նրանք առանձնահատուկ ուշադրություն դարձնեն այն շրջաններին, որտեղ ըստ ՕԵԿ տվյալների պատրաստվում են զանգվածային խախտումներ և կեղծումներ։

Ավելի վաղ նախագահի թեկնածու Արթուր Բաղադսարյանը հայտարարել էր այն մասին, որ տեղեկություններ ունի այնպիսի անձանց մասին, ովքեր կաշառքներ են բաժանում, ինչպես նաև տեսաձայնագրություն՝ պաշտոնատար անձի կողմից հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ։

Ի պաատսխան դրա, ՀՀ գլխավոր դատախազության ընտրությունները վերահսկող աշխատանքային խումբը դիմել է Բաղդասարյանին և խնդրել ներկայացնել հիշյալ նյութերը՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 179 հոդվածի հիման վրա, այն է՝ «Հանցագործությունների մասին հաղորդագրություններ հրապարակող լրատվամիջոցները, ինչպես նաև տվյալ տեղեկությունը տրամադրող անձինք, պարտավոր են քննչական մարմինների, քննիչի կամ դատախազի պահանջով տրամադրել հանցագործության փաստը հաստատող նյութերը»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։