477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի նախագահական ընտրություներում կաջակցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը
17:04
14 Փետրվարի 2008

«Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի նախգահական ընտրություներում կաջակցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, հինգշաբթի հայտարարեց կուսակցության նախագահության անդամ Հրաչյա Սարգսյանը։

«Ինչպես և սպասվում էր, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» և «Իմպիչմենտ» կուսակցությունների կողմից հարուցված համազգային շարժումը, իր տրամաբանական շարունակությունը ստացավ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ «Նոր ժամանակներ» կուսակցությունը աջակցում է այս համազգային շարժմանը, որը ղեկավարում է Հայաստանի նախագահության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, այս որոշումը Հայաստանի ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության կողմից կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին վերջին 10 տարիներին Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանք չտալու և քաղաքացիական հարցերի գծով Վերաքննիչ դատարանի կողմից նրա հայցերը մերժելու հետևանքն է, ինչը թույլ չտվեց Կարապետյանին առաջադրվել նախագահի պաշտոնում։

«Նախագահական քարոզարշավից արմատական ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի դուրս մնալը, որը մեծ աջակցություն է վայելում ժողովրդի մեջ, հարված է նախագահական ընտրությունների օրինականությանը»,-ընգծեց նա։

«Նոր ժամանակներ» կուսակցությունը հիմնվել է 2004թ., ունի շուրջ 24 հազ. անդամ։ 2007թ. ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացել է 47 060 ձայն, չհաղթահարելով հինգ տոկոսի արգելքը, որն անհրաժեշտ էր խորհրդարան անցնելու համար։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: