482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության ժամանակ հիվանդանոցներին կտրամադրվեն շարժական քվեատուփեր
16:21
14 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության ժամանակ հիվանդանոցներում տեղաշարժվելու հնարավորությունից զուրկ հիվանդներին կտրամարդվեն շարժական քվեատուփեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի ԿԸՀ նախագահի տեղակալ Հարություն Շահբազյանը։

«Այն ընտրատեղամասերին, որոնց տարածքում հիվանդանոցներ են գտնվում, կտրամադրվեն շարժական քվեատուփեր, ինչպես նաև տվյալ ընտրատեղամասում գտնվող հիվանդանոցների քանակով հավելյալ գոտիներ՝ դրանք կնքելու համար»,-ասաց նա։

Շահբազյանը նշեց, որ ԸՕ համաձայն, շարժական փվեատուփը չի կարելի տեղափոխել մեկ հիվանդանոցից մյուսը, այլ նահրաժեշտ է մեկ հիվանդանոցում հիվանդների քվեարկությունից հետո տեղափոխել ընտրատեղամաս, դատարկել քվեաթերթիկներն ընդհանուր քվեատուփի մեջ հանձնաժողովի անդամների ներկայությամբ, ինչից հետո նորից կնքել և ուղարկել հաջորդ հիվանդանոց։

Նա նշեց, որ պլաստիկից պատրաստված թափանցիկ քվեատուփերը, որոնք օգտագործվելու են Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ, նույնը կլինեն, ինչ 2007թ. մայիսին տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ դրանց կնքումը կկատարվի մեկանգամյա օգտագործման գոտիներով։

«Քվեախցիկները չեն փոխվել խորհրդարանական ընտրություններից հետո և բավարարելու են ընտրության գաղտնիության ապահովման պայմանը»,-հավելեց նա։

Շահբազյանը հայտնեց նաև, որ թույլ տեսողությամբ կամ կույր ընտրողների համար նախատեսված են հատուկ օժանդակ տրաֆարետներ V-աձև կտրվածքներով, որոնք քվեաթերթիկի վրա դնելիս ընկնում են քվեարկության համար նախատեսված հատվածների վրա։

Վերջին տվյալներով, Հայաստանի ընտրազանգվածը կազմում է 2 320 375 ընտրող։ Հայաստանի ԿԸՀ տվյալներով, երկրում 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին ձևավորվել է 1923 ընտրատեղամաս, որից 442-ը՝ Երևանում։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: