480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիներին արտերկրում քվեարկելու իրավունքից զրկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին
15:40
14 Փետրվարի 2008

Հայաստանի քաղաքացիներին արտերկրում քվեարկելու իրավունքից զրկելը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԿԸՀ իրավաբանական և ծրագրա-մեթոդական վարչության իրավական փորձաքննության բաժնի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հինգշաբթի՝ «Արդյունավետ պաշտպանության միջոցները ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի» կլոր սեղանի ժամանակ։

«Արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկելու հնարավորությունից զրկելու մասին հարցը խիստ արդիական է՝ հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումից հետո։ Հայաստանի քաղաքացիներին արտերկրում քվեարկելու իրավունքից զրկելը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները  համահանրապետական քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեն   Հայաստանի գրանցում ունենալու դեպքում։

Հայաստանի ԿԸՀ նախագահը նկատեց, որ ընտրություններում քվեարկելիս երկքաղաքացիները պետք է առաջնորդվեն Հայաստանի շահերով, սակայն հանրապետության մասին հնացած պատկերացումներ ունեն և երկրի ներկայիս իրավիճակի մասին տեղեկությունների չեն տիրապետում։

«Այդպիսով երկքաղաքացիները թեև քվեարկում են երկրի շահերից ելնելով, բայց երկրի իրական կյանքի մասին պատկերացումներ չունեն»,-հավելել է ԿԸՀ բաժնի ղեկավարը։

Հայաստանի նորացված Ընտրական օրենգրքի նորմերի համաձայն, հանրապետության քաղաքացիները ընտրություններին կարող են քվեարկել միայն երկրի տարածքում։ Այդպիսով բացառվել է արտերկրում գտնվող քաղաքացիների՝  դեսպանատներում քվեարկելու ավելի վաղ գոյություն ունեցող հնարավորությունը։

Հայաստանի նախագահական ընրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։

«Արդյունավետ պաշտպանության միջոցները ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի» կլոր սեղանը կազմակերպվել էր Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի (ABA/CEELI) և USAID-ի հետ համատեղ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: