482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հարցաշար է տպագրվել երիտասարդության համար, որում ներկայացված են նախագահի թեկնածուների պատասխանները
15:12
14 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հրատարակվել է Հայաստանի նախագահի թեկնածուների պատասխանները պարունակող հարցաշար, որը նախատեսված է երիտասարդության համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հաղորդեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Կարինե Դանիելյանը։

«Այս ծրագրի հիմնական նպատակներից մեկը երիտասարդության շրջանում ազատ, ժողովրդավարական ընտրություններին աջակցելն է»,- ասաց նա։

Նրա խոսքերով, հարցաշարը ստեղծվել է «Երիտասարդություն, կայուն զարգացում և նախագահական ընտրություններ-2008» ծրագրի շրջանակներում և անդրադառնում է երիտասարդությանն առավել հուզող հարցերին։

«Անցկացված քննարկումների ընթացքում ընտրվել են այն հարցերը, որոնք հուզում են ժամանակակից երիտասարդությանը։ Դրանք առնչվում են տարբեր ոլորտների, այդ թվում՝ տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, կրթությանը»,- ավելացրեց նա։

Բացի հարցաշարի հրատարակումից ծրագրի շրջանակներում երիտասարդության համար կազմակերպվել են նաև սեմինարներ, դասընթացներ։

«Ծրագրի շրջանակներում երիտասարդության 500 ներկայացուցիչներ հանդիպել են նախագահի բոլոր թեկնածուների հետ»,- ավելացրեց ասոցիացիայի նախագահը։

Դանիելյանի խոսքերով, այդ հանդիպումների ընթացքում երիտասարդության ներկայացուցիչները ծանոթացան նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հետ։

Իր հերթին «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի  երիտասարդական թևի համանախագահ Լիանա Ներսիսյանը նույնպես նշեց նման հարցաշարի հրատարակման կարևորությունը։

«Այս ժողովածուն աննախադեպ հրատարակություն է։ Մեկ գրքույկում  ներկայացված են նախագահի բոլոր թեկնածուների դիրքորոշումները ամենաարդիական հարցերի շուրջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երիտասարդների հետ մի շարք դասընթացներ անցկացնելուց հետո նրանց մոտ ամրապնդվել է ընտրություններին մասնակցելու  մտադրությունը։

«Երիտասարդություն, կայուն զարգացում և նախագահական ընտրություններ-2008» ծրագրին մասնակցել են 500 երիտասարդ ընտրողներ։ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագիծն անցկացվել է 2007թ. հոկտեմբերի 27-ից մինչև 2008թ. փետրվար։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նախագահի ինը թեկնածու։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։