486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում վթարի ենթարկված «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում գտնվում էր 11 օտարերկրյա քաղաքացի
14:58
14 Փետրվարի 2008

Հինգշաբթի Երևանում վթարի ենթարկված Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում գտնվում էր 11 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին օդանավակայանում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը։

«18 ուղևորներից մեկը Բելառուսի քաղաքացի է, մեկը՝ Ռուսաստանի, մեկը՝ Ուկրաինայի, հինգը՝ Վրաստանի և տասը՝ Հայաստանի։ Բացի այդ, անձնակազմի բոլոր երեք անդամները Բելառուսի քաղաքացիներ են», , - ասաց նա՝ ավելացնելով, որ բոլոր ուղևորները ազգությամբ հայ են։

«Այս պահի դրությամբ բոլոր՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատները տեղեկացված են դեպքի մանրամասների մասին», - ասաց Մովսիսյանը։

Նա տեղեկացրեց, որ «Բելավիա» ավիաընկերության ներկայացուցիչը ևս գտնվում էր դեպքի վայրում և աջակցություն էր ցուցաբերում տուժածներին։

Հինգշաբթի առավոտյան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Բելավիա» ավիաընկերության SRG-100 տիպի ինքնաթիռը ենթարկվել է ավիավթարի։ Օդ բարձրանալիս 5 մետր բարձրության վրա ինքնաթիռը թեքվել է ձախ, օդաչուն փորձել է ուղղել այն՝ թեքելով աջ, սակայն թևով դիպել է գետնին։ Ինքնաթիռը բռնկվել է և կիսվել երկու մասի։ Զոհեր չկան։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս Երևանի հիվանդանոցներում դեռևս վեց մարդ կա։

Վթարի ենթարկված SRG-100 տիպի ինքնաթիռը արտադրվել է 1999 թ.-ին Կանադայում և նախատեսված է 48 ուղևորի համար։ Ինքնաթիռի սեփականատերն է գերմանական մի ընկերություն, գրանցված է այն Բուլղարիայում, իսկ լիզինգային սկզբունքներով այն շահագործում է Բելառուսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: