487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել Երևանում տեղի ունեցած ավիավթարի առիթով
14:52
14 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Բելավիա» ավիաընկերության օդանավի վթարի առիթով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
  
Խորհրդակցությանը ներկա են եղել նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ոստիկանության, ազգային անվտանգության, ՔԱԳՎ ղեկավարները, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը ներկայացրել է ավիավթարի մանրամասները՝ նշելով, որ առավոտյան կանադական արտադրության SRG-100 օդանավը, որը կատարելու էր Երևան-Մինսկ չվերթը, ձախ թևով  թեքվել է, բախվել գետնին, ինչից հետո օդանավում հրդեհ է բռնկվել։

Հաղորդագրությունում ասվում է, որ Ավիացիոն անվտանգության ծառայության և հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է արագ տարհանել 18 ուղևորներին և անձնակազմի երեք անդամներին։

«Օդանավակայանում առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Վեց ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- խորհրդակցության ժամանակ ասաց Մովսիսյանը։

Իր հերթին երկրի նախագահը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին հանձնարարեց՝ զբաղվել տուժածների բուժօգնության հետ կապված հարցերով: Իրավապահ մարմիններին հանձնարարվեց ավիացիոն ծառայությունների հետ միասին հետաքննության իրականացնել:

Վթարի պատճառների վերաբերյալ քննություն կկազմակերպվի նաև Միջպետական ավիացիոն կոմիտեի հետ, որի կմասնակցեն Բելառուսի  և Կանադայի ներկայացուցիչները։

Երևանի ժամանակով 04։18 րոպեին «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող կանադական արտադրության SRG-100 տիպի ինքնաթիռը Երևան-Մինսկ չվերթն իրականացնելիս ձախ թևով թեքվել է, հարվածել թռիչքուղուն, որից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով օդանավը կիսվել է երկու մասի։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս Երևանի հիվանդանոցներում դեռևս վեց մարդ կա։ Զոհեր չկան։

Վթարի ենթարկված ինքնաթիռը արտադրվել է 1999 թ.-ին և նախատեսված է 48 ուղևորի համար։ Ինքնաթիռն արտադրվել է Կանադայում, նրա սեփականատերն է գերմանական մի ընկերություն, գրանցված է Բուլղարիայում, իսկ լիզինգային սկզբունքներով այն շահագործում է Բելառուսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։