484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմը սկսել է «սև արկղերի» վերծանման գործընթացը
13:33
14 Փետրվարի 2008

Հայկական կողմը օպերատիվ կերպով սկսել է «սև արկղերի» վերծանման գործընթացը։ Այս մասին օդանավակայանում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը։

«Մենք արդեն սկսել ենք չորս արկղերի վերծանման գործընթացը։ Հայաստանը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ գործընթացը, քանի որ բավականաչափ  ծանոթ չէ ինքնաթիռի այդ տեսակին», - ասաց նա։

Մովսիսյանի խոսքերով, ամբողջական պատկերը ստանալու համար ենթադրվում է սև արկղերի վերծանման գործընթացում ներգրավել Բելառուսի և Կանադայի ներկայացուցիչներին։

«Վերծանման արագությունը կապված կլինի «սև արկղերի» վնասվածության աստիճանից», - ասաց նա։ Միաժամանակ ՔԱԳՎ պետը ավելացրեց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) Չիկագոյի կոնվեցիայի համաձայն, հետաքննությունն անցկացնում է այն երկիրը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, սակայն եթե այդ երկիրը ցանկանում է ներգրավել այլ մասնագետների, ապա ունի դա անելու բոլոր լիազորությունները։

Մովսիսյանը տեղեկացրեց, որ վթարի ենթարկված ինքնաթիռը արտադրվել է 1999 թ.-ին և նախատեսված է 48 ուղևորի համար։ Ինքնաթիռն արտադրվել է Կանադայում, նրա սեփականատերն է գերմանական մի ընկերություն, գրանցված է Բուլղարիայում, իսկ լիզինգային սկզբունքներով այն շահագործում է Բելառուսը։

Նա նաև ավելացրեց, որ արդեն մեկ տարի է, ինչ օդաչուները թռչում են ինքնաթիռով, և նախնական բժշկական փորձաքննության արդյունքում նրանց առողջական վիճակը գնահատվել է նորմալ, «թռիչքից առաջ նրանք ալկոհոլ չեն օգտագործել»։

Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության SRG-100 ինքնաթիռը վթարի է ենթարկվել  հինգշաբթի առավոտյան՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդ բարձրանալիս։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։