480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուս մասնագետներն ուղևորվում են Երևան՝ ավիավթարը հետաքննելու համար
10:56
14 Փետրվարի 2008

Բելառուսի տրանսպորտի նախարարության, ավիացիայի կոմիտեի և «Բելավիա» ավիաընկերության մասնագետներն ուղևորվում են Երևան՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Բելառուսի ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննությանը մասնակցելու համար, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրել է «Բելավիա» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը։

Նրա խոսքերով, մասնագետները կուղևորվեն Մինսկից Մոսկվա, այնուհետև՝ Երևան։

«Միջազգային նորմերի համաձայն, ինքնաթիռների վթարների հետաքննությունն անցկացվում է այն երկրի տարածքում, որտեղ տեղի է ունեցել վթարը։ Սակայն բելառուս մասնագետները կաշխատեն իրենց հայ գործընկերների հետ համատեղ», - ասել է Գուսարովը։

«Ավիավթարի պատճառների մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել։ Որևէ բան պարզ կլինի «սև արկղերի» հետազոտումից հետո։ Եղանակը չպետք է ազդեր թռիչքի վրա։ Ըստ տվյալների, դա ինքնաթիռների թռիչքների համար աշխատանքային եղանակ էր։ Թեև, հնարավոր է, որ չարժե բացառել եղանակի փաստը», - նշել է նա։

Բելառուսի «Բելավիա» ավիաընկերությունը քննարկում է ուղևորներին Մինսկ տեղափոխելու տարբեր հնարավորություններ։ «Այժմ մենք քննարկում ենք ուղևորներին Մինսկ տեղափոխելու երկու հնարավորություն՝ կամ Երևան ուղարկել լրացուցիչ ինքնաթիռ կամ, իրավիճակից կախված, ուղևորներին տեղափոխել Մոսկվա, այնուհետև՝ Մինսկ», - ասել է «ՌԻԱ Նովոստիին» Գուսարովը։ «Մենք փորձում ենք կարգավորել իրավիճակը, հանգստացնել բարեկամներին և անցակացնել համապատասխան բոլոր միջոցառումները՝ ուղևորներին արագ կերպով Բելառուս տեղափոխելու համար»։

Հինգշաբթի առավոտյան Երևանի միջազգային օդանավակայանում Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Օդ բարձրանալիս  այն թեքվել է, թևով դիպել գետնին, բռնկվել է և կիսվել երկու մասի։ 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները փրկվել են։ Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: