484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը մտադիր է հացադուլ հայտարարել
20:07
13 Փետրվարի 2008

«Իրավունք» թերթի («Սահմանադրական իրավունք միություն»-«Նովոստի-Արմենիա») գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը մտադիր է հացադուլ հայտարարել։ Ինչպես նշվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ներկայացված  Գալաջյանի հայտարարությունում, հացադուլը կհայտարարվի, եթե մինչև փետրվարի 20-ը չկատարվեն իր պահանջները։

Մասնավորապես հայտարարության մեջ նշվում է, որ գրեթե մեկ տարի առաջ Հովհաննես Գալաջյանը և «Իրավունք» թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը Հարկադիր ակտերի կատարման ծառայության որոշմամբ ազատվել են զբաղեցրած պաշտոնից։

«Ո՜չ մեզ, ո՜չ էլ մնացյալ խմբագրակազմին չի ներկայացվել աշխատանքից ազատելու որևէ հիմք, չեն տրվել հրամաններ, չի կատարվել վերջնահաշվարկ, ոտնահարվել են աշխատանքային օրենսդրության բազում այլ պարտադիր պահանջներ»,-նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշել է Գալաջյանը, մեկ տարվա ընթացքում ինքը և Գրիգորյանը բազմիցս փորձել են վերականգնել իրենց խախտված իրավունքները և նույնիսկ հասել են Հարկադիր ակտերի կատարման ծառայության որոշման փոփոխությանը, որը չի կատարվել Հրանտ Խաչատրյանի և խմբագրության կնիքին տիրացած անձանց կողմից, որոնք շարունակում են հրատարակել «Իրավունք» թերթը:

Փետրվարի 9-ին անցկացված ՍԻՄ-ի նիստում մասնակիցները վերականգնել են Գալաջյանին և Գրիգորյանին նրանց զբաղեցրած պաշտոններում, սակայն անգամ կուսակցության որոշումից հետո նրանց չի հաջողվել մտնել խմբագրության գրասենյակ, որի դռները փակել է Հրանտ Խաչատրյանը։

«Վերոնշյալից ելնելով՝ անընդունելի եմ համարում ապօրինությունների այս շղթայի շարունակությունը, որոնցով ոչ միայն կոպտորեն խախտվում է Հայաստանի օրենսդրությունը և մեր հիմնարար իրավունքները, այլ նաև խախտվում են խոսքի և մամուլի ազատության հիմնական սկզբունքները, ինչպես նաև զգալի վնաս է հասցվում Հայաստանի միջազգային վարկանիշին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Այս կապակցությամբ Գալանջյանը պահանջում է վերականգնել իրենց իրավունքները և վերադարձնել գրասենյակը, որտեղ տեղակայված է «Իրավունքի» խմբագրությունը, ներկայացնել բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել են հրատարակչությունների և մամուլի տարածման կառույցների հետ, ինչպես նաև ողջ տեխնիկան և ունեցվածքը։

«Իրավունքի» գլխավոր խմբագիրը պահանջում է նաև վերադարձնել իրեն թերթի կնիքը և Հրանտ Խաչատրյանին արգելել իրականացնել որևէ ֆինանսական գործառույթ՝ թերթի ֆինանսական հնարավորությունները մտածված կերպով ոչնչացնելու հնարավորությունից նրան զրկելու նպատակով։

«Եթե այս պայմանները չբավարարվեն մինչև փետրվարի 20-ը, այսինքն՝ մեր ապօրինի հեռացումից ուղիղ մեկ տարի անց, ես ստիպված կլինեմ հայտարարել բողոքի գործողություն հացադուլի տեսքով»,-հայտարարել է նա։

2006թ. կուսակցության նախկին ղեկավար Հրանտ Խաչատրյանը հայտարարել էր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահի պաշտոնից իր կամավոր հրաժարականի մասին, ինչից հետո ՍԻՄ ղեկավար է ընտրվել Հայկ Բաբուխանյանը։

Սակայն Խաչատրյանն անսպասելիորեն դիմել է դատարան իր պաշտոնում վերականգնվելու նպատակով։ Դատական որոշման համաձայն, կուսակցությունը վերադարձել է 2001թ. դիրքերին, երբ ընտրվել էր նախագահության և վերահսկիչ հանձնաժողովի հին անձնակազմը։ Դատարանը վերականգնել է իր պաշտոնում կուսակցության նախկին ղեկավար Հրանտ Խաչատրյանին։

Բաբուխանյանի կողմնակիցները բողոքարկել են դատարանի որոշումը, համարելով, որ այն հակասում է կուսակցության բացարձակ մեծամասնության դիրքորոշմանը։

Փետրվարի 9-ին տեղի ունեցած կուսակցության 19-րդ նիստում Հայկ Բաբուխանյանը վերընտրվել է ՍԻՄ նախագահի պաշտոնում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։