481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Լևոն Տեր-Պետրոսյանի ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ տեղեկություն չունի
18:40
13 Փետրվարի 2008

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Լևոն Տեր-Պետրոսյանի ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ տեղեկություն չունի։

«ԶԼՄ-ներից ստացվող հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ դեսպանատունը տեղեկություններ չունի Տեր-Պետրոսյանի Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Որպես տեղեկություն դեսպանատունը խորհուրդ է տալիս օգտագործել «ՌԻԱ-Նովոստի» ռուսաստանյան գործակալության նյութը, որտեղ ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին հղում կատարելով, նշվում է, որ «ռուսաստանյան բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչները չեն հանդիպել Հայաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն այս շաբաթ այցելել է Մոսկվա»։

Ռուսական «Կոմերսանտ» թերթը չորեքշաբթի Տեր-Պետրոսյանի շտաբին հղում կատարելով հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահը Մոսկվայում ընդունվել է առաջին փոխվարչապետ և նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդևի կողմից։

«Ռուս ղեկավարությունից ոչ ոք չի հանդիպել Տեր-Պետրոսյանին։ Մոսկվայում նրա քաղաքական հանդիպումների ամենաբարձր մակարդակը եղել է Լեոնիդ Գոզմանը («Աջ ուժերի միություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավարի տեղակալ)»,-տեղեկացրել է «ՌԻԱ-Նովոստիի» աղբյուրը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: