480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը դեռևս չի պատրաստվում Հայաստանի երկաթուղային փոխադրումների համար զեղչեր անել. ՀԵՈՒ
17:31
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանը դեռևս չի պատրաստվում վերանայել Հայաստանի երկաթուղային փոխադրումների համար զեղչեր անելու հարցը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը։

«Վրաստանն առայժմ չի պատրաստվում վերանայել Հայաստանի երկաթուղային փոխադրումների համար զեղչեր անելու հարցը, որը նախատեսվում է Վրաստանի 2008թ. սակագնային քաղաքականության մեջ, մասնավորապես, 17 տոկոս զեղչ՝ հեղուկ և 24 տոկոս զեղչ՝ պինդ բեռների և նավթաապրանքների համար»,- ասաց Խրիմյանը։

Նա նշեց, որ մամուլում  ոչ հավաստի տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո վրացական կողմը Հայաստանի համար բարձրացրել է երկաթուղային փոխադրումների համար սահմանված սակագները։

«Ես անձամբ եմ խոսել «Վրացական երկաթուղիների» պետի հետ։ Նա վստահեցրեց, որ նման գործընթաց չի նախատեսվում, համենայնդեպս, մոտ ապագայում, քանի որ Վրաստանի 2008 թվականի սակագնային քաղաքականության ծրագիրն արդեն հաստատված է»,- ասաց Խրիմյանը։

Իր հերթին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը նշեց, որ ռուսական, հայկական և վրացական երկաթուղիները, ինչպես և ԱՊՀ տարածության վրա գործող մյուս երկաթուղիները հանդիսանում են Երկաթուղային տրանսպորտի խորհրդի (ԵՏԽ) անդամները։ ԵՏԽ-ում մշակվում են միանման մոտեցումներ, որոնք հավասար պայմաններ են ապահովում երկաթուղային ողջ համակարգի զարգացման համար։

«Կարծում եմ, որ առաջին կապերից մեկը, որոնք իրականացվելու են «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից (որը ՀԵՈՒ-ի կոնցեսիոներն է) կդառնա հարևան վրացական, թուրքական, իրանական երկաթուղիների հետ կապերի հաստատումը, ընդ որում վրացական հաղորդակցման միջոցների հետ կապերը ստեղծվելու են ԵՏԽ շրջանակներում»,- ասաց Յակունինը։

2008թ. հունվարի 16-ին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն հաղթեց Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման մրցույթում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։