478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցության աջակցությունը չի ապահովի Տեր-Պետրոսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում
17:24
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության աջակցությունը չի ապահովի Տեր-Պետրոսյանի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք արտահայտեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Փորձը ցույց է տալիս, որ Երևանում Րաֆֆի Հովհաննիսյանն («Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և նախագահ) ունի բավական լուրջ ընտրազանգված, և լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ կուսակցության հայտարարությունից հետո այդ ընտրազանգվածի մեծ մասը կքվեարկի Տեր-Պետրոսյանի օգտին։ Բայց չեմ կարծում, թե դա կփոխի իրավիճակը»,- ասաց Իսկանդարյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ 2008թ. փետրվարի 19-ի  նախագահական ընտրություններում սատարելու է Լևոն Տեր-Պետրոսյանին։

Քաղաքագետի խոսքով, այն տոկոսները, որոնք Տեր-Պետրոսյանին կարող է ապահովել Հովհաննիսյանի ընտրազանգվածը, բավական չէ առաջին նախագահի հաղթանակի համար։

Միաժամանակ, Իսկանդարյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի խնդիրն է ոչ թե ընդդիմադիր ընտրազանգվածի միավորումը, այլ բնակչության ապաքաղաքականացված հատվածին իր կողմը գրավելը։

«Հայաստանի ընտրազանգվածին կարելի է երեք խմբի բաժանել։ Առաջին խումբը քվեարկելու է կայունության օգտին, այսինքն՝ իշխանամետ թեկնածուի, բողոքական մտածելակերպ ունեցող երկրորդ խումբը քվեարկելու է իշխանությունների դեմ, իսկ բնակչության հիմնական, ոչ քաղաքականացված մասը պատրաստ է քվեարկել այն թեկնածուի օգտին, որի համար իրենց կխնդրեն»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ է երրորդ խմբին բողոքական սարքել, իսկ իշխանամետ թեկնածու Սերժ Սարգսյանի համար կարևոր է պահպանել գոյություն ունեցող հաշվեկշիռը։

Խոսելով նախագահի թեկնածու, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միավորման հավանականության մասին՝ Իսկանդարյանն ասաց, որ «Բաղդասարյանի հնարավոր անցումը Տեր-Պետրոսյանի կողմը միանշանակ չի լինի նույնը, ինչ Հովհաննիսյանի աջակցությունն է»։

«Բաղդասարյանի ընտրազանգվածում լուրջ մաս են կազմում այն մարդիկ, ովքեր քվեարկում են նրա օգտին, քանի որ չեն ցանկանում իրենց ձայները տալ ոչ ներկայիս, ոչ էլ նախկին իշխանություններին»,- ասաց Իսկանդարյանը։

«Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների միակ  ընդդիմադիր քաղաքական ուժերն են, որոնք ներկայացված են խորհրդարանում։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։