477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երկաթուղին ՀԿԵՈՒ-ի կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է Երևանում
17:19
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկաթուղային համակարգը «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին համաձայնագիրը չորեքշաբթի ստորագրվեց Երևանում։ Համապատասխան համաձայնագիրը է ստորագրել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, «ՌԵՈՒ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը և «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը։

«Ես շատ ուրախ եմ, որ այս ստորագրությամբ մենք հասանք վերջնակետին, որով ծրագրում էինք ավարտել կոնցեսիոն համաձայնագրի ստորագրումը։ Մեզ մնում է միայն քրտնաջան աշխատանք վարել ՀԵՈՒ-ի ունեցվածքի փոխանցման ուղղությամբ»,-լրագրողներին հայտնեց Անդրանիկ Մանուկյանը փաստաթղթի ստորագրության արարողության ավարտից հետո։

Նա նշեց, որ ՌԵՈՒ-ն ծրագրում է իրականացնել 570 մլն. դոլարի մեծածավալ ներդրումներ, որից միայն առաջին հինգ տարիների ընթացքում կտրամադրվի 230 մլն. դոլար։

Սա Հայաստանում ամենախոշոր ներդրումներից է, և ներդրումների նման ծավալի իրականացումը թույլ կտա բարձրացնել ծառայությունների մակարդակը, բարելավել երկաթուղիների վիճակը, ինչպես նաև ավելացնել ապրանքա և ուղևորափոխադրումների ծավալը։

Իր հերթին ՌԵՈՒ նախագահ Վլադիմիր Յակունինը խիստ կարևորեց այսօրվա փաստաթղթի ստորագրումը։

«Մենք հստակ գիտակցում ենք, որ իրականում սա պայմանագիր է ՌԵՈՒ-ի և պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։ Այդ պատճառով մենք գիտակցում ենք այս համաձայնագրի ողջ քաղաքական նշանակությունը, գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում են պայմանագիրը ստորագրած կողմերը»,-ասաց Յակունինը։

Նրա խոսքերով, Հայաստանում «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներից կդառնա հայկական երկաթուղու ենթակառույցի արդիականացումը, ՀԿԵՈՒ-ն առնվազն 3-4 էլեկտրական գնացքների տեղափոխումը, ապահովելու համար Հայաստանի քաղաքամերձ փոխադրումները և հարևան երկրների երկաթուղիների հետ համագործակցության զարգացումը։

«Մենք խնդիր ունենք նաև Կովկաս նավահանգստի լաստուղին կատարելագործել, որպեսզի ավելացնենք ապրանքափոխադրումների ծավալը, Հայաստանի, Ռուսաստանի և այլ սահմանակից երկրների հետ»,-ասաց Յակունինը։

ՌԵՈՒ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵՈՒ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցման բացվելուց հետո ներդրումները կաճեն մինչև $610 մլն., Ադրբեջանի հետ՝ մինչև $1,8 մլրդ., երկաթուղու աբխազական հատվածի բացվելու դեպքում՝ մինչև $2,2 մլրդ.։

Կոնցեսիոն մուծումների մասին առաջարկությունների փաթեթի համաձայն, որը հրապարակվել է 2008թ. հունվարի 8-ին, ՌԵՈՒ-ն որպես միանվագ կոնցեսիոն մուծում Հայաստանի բյուջե է փոխանցում 1,7 մլրդ. դրամ։ Բացի այդ, ՌԵՈՒ-ն ամեն տարի Հայաստանի պետբյուջե է փոխանցելու Հայկական երկաթուղու ընդհանուր շահույթի 2%-ը։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ.-ից  805 կմ.-ը ՀԵՈՒ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵՈՒ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։

ՀԵՈՒ-ի եկամուտը 2007թ. կազմել է 12 մլրդ. դրամ, 2006թ. 11 մլնրդ.-ի դիմաց ($1 - 308,47 դրամ)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: