486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՌՀՄ-ն և ՀՀԿ-ն կշարունակեն Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի որոնումը
17:01
13 Փետրվարի 2008

Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը կշարունակեն Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի որոնումը և հետամուտ կլինեն ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշման արդարացիության պաշտպանությանը։ Երևանում չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը։

«ՌՀՄ-ն և ՀՀԿ-ն հիմնադրման օրվանից զբաղվում են Օսմանյան կայսրությունում 1915թ. հայկական ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի որոնմամբ և ղարաղաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշման արդարացիության հարցով։ Այս աշխատանքի արդյունքում արդեն պատրաստվել և հրատարակվել է գրքերի շարք, և մենք նպատակ ունենք շարունակել մեր աշխատանքները»,-ասաց Աբրահամյանը։

ՀՀԿ նախագահի խոսքերով, Հայոց ցեղասպանության ընդունումն ու Հայաստանի օգտին ղարաբաղյան հարցի լուծումն այն երկու կարևոր հիմնախնդիրներն են, որոնց շուրջ պետք է համախմբվի ողջ աշխարհի հայությունը։

Ինչպես տեղեկացրեց Աբրահամյանը, ՌՀՄ-ն և ՀՀԿ-ն  հինգ տարվա ընթացքում պատրաստել և հրատարակել են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին մի գիրք, որը յուրօրինակ գլուխգործոց է դարձել։

ՌՀՄ ղեկավարը նկատեց, որ հրատարակման համար բազմաթիվ պահոցային նյութեր են հավաքվել 57 երկրից, որոնք, իրավաբանների կարծիքով, միջազգային դատական ատյաններին դիմելիս՝ Հայոց ցեղասպանության զոհերի շահերը պաշտպանելու համար կարող են ապացույց հանդիսանալ։

«Ցավոք, Հայաստանում գիրքն արժանի գնահատականի չարժանացավ, և նրա շնորհանդեսի մասին ընդամենը թեթևակի հիշատակվեց, ինչն արտասովոր երևույթ է»,-ասաց նա։

Աբրահամյանը նաև նկատեց, որ ՌՀՄ-ն և ՀՀԿ-ն երեք տարվա ընթացքում պատրաստել և արդեն հրատարակել են «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ» եռահատորյակի առաջին հատորը։ Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ նախագահը, գրքում զետեղված է լիարժեք տեղեկություն 1919-1920թթ. Հայաստանի իրավիճակի և խորհրդային ղեկավարության մասին, որի գործողությունների պատճառով Հայաստանը կորցրեց ԼՂՀ-ն։

«Պետք չէ վախենալ այն ժամանակի ղեկավարության դավաճանոթյան և անտարբերության մասին խոսելուց, ինչի հետևանքով Հայաստանը կորցրեց ԼՂՀ-ն»,- ավելացրեց Աբրահամյանը՝ ընդգծելով պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի կարևոր դերը գրքի ստեղծման գործում։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում  կայացավ «Լեռնային Ղարաբաղը  համազգային իրավունքի և համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի հավաքածուի շնորհանդեսը, ներկայացվեց նաև ղարաբաղյան հարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող փաստաթղթեր։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: