478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանը հաղթելու է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում. քաղաքագետ
16:44
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 19-ին նշանակված ՀՀ նախագահի ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հենց առաջին փուլում հաղթանակ կտոնի վարչապետ Սերժ Սարգսյանը, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի» մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք է արտահայտել քաղաքագետ, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։

Նա հիշեցրել է, որ հարցումների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է ավելի քան 50 տոկոս, և, ամենայն հավանականությամբ, բոլոր շանսերն ունի հենց առաջին փուլում հաղթելու։ «Կան ևս երկու թեկնածուներ, որոնք բավական հետ են մնում Սերժ Սարգսյանից. դա ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանն է և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մնացած բոլոր թեկնածուներն ակնհայտորեն դուրս են մնալու պայքարից»,- ասել է Նիկոնովը։

«Ընտրական այս մեծ առաջընթացի հիմքում ոչ միայն իշխանական ներուժն է, այլև Հայաստանի սոցիալ-տնտեսական լուրջ հիմքը։ Հայաստանը հետխորհրդային տարածության ամենադինամիկ զարգացող երկրներից մեկն է»,- կարծում է Նիկոնովը։

Ինչպես նշում է քաղաքագետը, այսօր Հայաստանում լուրջ քաղաքական պայքար է ընթանում, որը տեսանելի է նաև թե հանրահավաքային քարոզչության մեջ, թե թերթերում։

«Իմ կարծիքով, հանգիստ ընտրություններ չեն լինի։ Ընդդիմությունը դժգոհելու է ընտրությունների ցանկացած ելքից, որն, ինչպես երևում է նրա օգտին չի լինելու, և չի համակերպվի դրա հետ, որի հետևանքով էլ հնարավոր են փողոցային ելույթներ։ Ես իհարկե չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր է «գունավոր հեղափոխություն», այնտեղ դրությունն ավելի հանգիստ է, քան այն երկրներում, որտեղ այդպիսի հեղափոխություններ են տեղի ունեցել։ Հայերն այն ժողովուրդը չեն, որ քնեն վրաններում, ըստ իս, դա քիչ հավանական է։ Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բավական կուռ կամք ունեցող և խիստ քաղաքական ղեկավարներ են և թույլ չեն տա այդպես վարվել իշխանությունների հետ»,- ասաց Նիկոնովը՝ միաժամանակ չբացառելով, որ, այնուամենայնիվ, ընդդիմությունը կարող է որոշակի ուժային գործողություններ ձեռնարկել։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն առաջադրվել է նախագահի պաշտոնում, արդեն խոստացել է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում օրեր շարունակ բողոքի ակցիաներ է կազմակերպելու։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: