483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն փետրվարի 14-ին կսկսի բաժանել ընտրական քվեաթերթիկները
16:20
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ փետրվարի 14-ին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է տեղամասային ընտրահանձնաժողովներին բաժանել ընտրական քվեաթերթիկները և ծրարները։

«Ըստ ԿԸՀ հաստատված ժամանակացույցի, փետրվարի 14-ին և 15-ին քվեաթերթիկները պետք է հասցվեն մարզերի տեղամասային ընտրահանձնաժողովներին, իսկ փետրվարի 16-ին բաժանվելու են Երևանում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը։

Նրա խոսքով, քվեաթերթիկները և ծրարները տեղափոխվելու են «Հայինկասացիա» ՓԲԸ-ի մեքենաներով։

Բախչագուլյանը հաղորդեց, որ այս պահին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում արդեն տպագրվել է 1,5 միլիոն ընտրական քվեաթերթիկ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում տպագրվելու է 2 միլիոն 390 հազար քվեաթերթիկ, այն հաշվարկով, որ յուրաքանչյուր տեղամասին հատկացվելու է անհրաժեշտ քանակությունից 3 տոկոսով ավել քվեաթերթիկ։

ՀՀ ոստիկանության տվյալներով, փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի ճշտված ցուցակներում գրանցվել է 2 311 240 ընտրող՝ հունվարի 24-ի տվյալների 2 312 945-ի դիմաց։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։