482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ավարտել բոլոր դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրիրը
16:10
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանում ծրագրվում է երկու տարում իրականացնել ողջ դպրոցական համակարգի լիակատար համակարգչայնացում, ինչպես նաև ռուսաց և անգլերեն լեզուների խորացված ուսուցում։

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, դա այն հավակնոտ խնդիրներից մեկն է, որն, ամենայն հավանականությամբ, կամրագրվի ՏՏ-ոլորտի զարգացման հայեցակարգում։

Նրա խոսքերով, արդյունքում 5-6 տարի անց հայկական դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կտիրապետի ռուսերենի և անգլերենի խորացված գիտելիքների և կկարողանա այդ լեզուներով խոսել լիովին ազատ։

«Նման մարդը, որը կատարելապես տիրապետում է համակարգչային տեխնոլոգիաներին և ռուսերենով ու անգլերենով շփման հիմունքներին, երբեք չի կանգնի աղքատության սպառնալիքի առջև, որտեղ և ինչ պայմաններում էլ գտնվի»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Երիցյանը նշեց, որ այժմեական է նաև հայկական դպրոցների կապի ապահովումը ողջ աշխարհի հետ։ «Ժամանակակից ինտերնետ-տեխնոլոգիաներն անգամ ամենահեռավոր գյուղերի դպրոցականներին թույլ են տալիս շփվել իրենց հասակակիցների հետ ողջ աշխարհում և նույնիսկ իրականացնել համատեղ ծրագրեր»,-պարզաբանեց նա։

Նախարարը հայտնեց, որ մասնավորապես, Սյունիքի մարզում իրականացվում է սահմանակից հինգ դպրոցների Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի հետ կապի ապահովման փորձնական ծրագիրը։

«Ինտերնետի և ինտերակտիվ ուսուցման ծրագրի միջոցով կանցկացվեն համատեղ դասեր, ինչն այդ դպրոցներին թույլ կտա հետագայում դուրս գալ մեծ շուկաներ»,-ընգծեց նա։

Երիցյանը միaժամանակ վստահություն հայտնեց, որ այս փորձնական ծրագիրը հաջողություն կունենա և թույլ կտա ապահովել անխափան կապ և գիտելիքների փոխանակում աշխարհի յուրաքանչյուր դպրոցական կառույցի հետ։

Microsoft ընկերության տվյալների համաձայն, Հայաստանում այսօր գործում է շուրջ 1400 հանրակրթական դպրոց, որոնցում տեղակայված են 10 հազ. համակարգիչներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: