486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում կան տնտեսության զարգացման կոնկրետ նոու-հաուներ. տնտեսական զարգացման նախարար
14:26
13 Փետրվարի 2008

Հայաստանի հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, ՀՀ վարչապես Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում կան կոնկրետ նոու-հաուներ՝ տնտեսության զարգացման գծով, ինչպես նաև դրված խնդիրների լուծմանը հասնելու ծրագրային կետեր։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը։

«Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում չկա որևէ կետ, որի համար չառաջարկվի կոնկրետ մեթոդաբանություն և ծրագրեր, ընդ որում, ծրագրային դրույթները ձևակերպված են՝ հաշվի առնելով հասարակության շահերը», - ասաց նա։

Երիցյանի խոսքերով, խոսքը, մասնավորապես, Հայաստանի՝ տարածաշրջանում ֆինանսական կենտրոնի վերածվելու, երկրում առողջապահության կենտրոնի ձևավորման նպատակով նախադրյալների ստեղծման, փոքր և միջին բիզնեսի զարգացման առավել ագրեսիվ միտումներին նպատակաուղղվածության մասին է։

«Ոչ պակաս ուշադրության են արժանացել այն բնագավառների զարգացումը և միջազգային շուկաներ դուրսբերումը, որոնց առաջնային ուշադրություն է հատկացվում կառավարության 2008-2010 թթ.-ին ծրագրում, այդ թվում նաև ՏՏ-հատվածը, զբոսաշրջությունը, քիմիական և լեռնահանքային ոլորտները, ինչպես նաև գիտաքահենք տնտեսության ձևավորում», - պարզաբանեց նա։

Նախարարը նշեց, որ այդ ծրագրերի առաջխաղացման և դրված խնդիրերի վերջնական լուծում գտնելու գործում պետությունը պետք է կատալիզատորի դեր խաղա։

«Իսկ Հայաստանի համար խնդիրների վերջնական լուծումը մեր երկրի գլոբալ կերպարի ստեղծումն է և նրա ներգրավումը՝ համաշխարհային շուկաներին ինտեգրվելու գործընթացում», - ընդգծեց նա։

Երիցյանը կարծում է, որ առաջարկված ծրագրերը պետք է կրեն բավականին հավակնոտ և ռազմավարական բնույթ, որպեսզի համոզեն պոտենցիալ ներդրողներին՝ Հայաստանում երկարաժամկետ ներդրումների իրականացման հնարավորության մեջ։

«Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության աշխատանքի տասը ամիսները ցույց տվեցին, որ նման հավակնոտ ծրագրեր գոյություն ունեն», - ամփոփեց նախարարը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: