482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին մեղադրել է անբարոյականության մեջ
13:56
13 Փետրվարի 2008

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի նախագահի թեկնածու և երկրի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է անբարոյականության և էժանագույն նախընտրական տեխնոլոգիաներ օգտագործելու մեջ։

«Ես օրեցօր համոզվում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգ չի առնի ոչնչի դեմ՝ իր քաղաքական ծրագրի իրականացման համար՝ դառնալ ՀՀ նախագահ։ Ես շատ եմ ցանկանում սխալվել, սակայն մենք դրանում կհամոզվենք», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ տեղական «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները քննարկել են Լեռնային Ղարաբաղի փոխարեն Ադրբեջանին սահմանամերձ Մեղրի քաղաքի հնարավոր հանձնման հարցը։

Մեղրիի միջանցքը կապում է Ադրբեջանը իր անկլավի՝ Նախիջևանի հետ։

«Այն, ինչ անում է Տեր-Պետրոսյանը այս կապակցությամբ, դա իրոք ամենաէժանագույն հնարք է։ Դա ճիշտ չէ, սա շահարկում է և դա անբարոյական է։ Ցավով պիտի ասեմ, քանի որ իմ բառապաշարում սովորաբար չեն լինում նման գնահատականներ», - նշել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, Ղարաբաղի փոխարեն Մեղրիի հանձնման գաղափարը շրջանառության մեջ է դրվել ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլոմի կողմից՝ 90-ականների սկզբին, սակայն երբեք բանակցությունների առարկա չի հանդիսացել։

Օսկանյանը նշել է, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման սկզբից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին են ներկայացրել երեք պաշտոնական կամ կիսապաշտոնական փաստաթուղթ. 1998 թ.-ի փաստաթուղթը, որում խոսվում էր ընդհանուր պետության գաղափարի մասին, 2001 թ.-ին, այսպես-կոչված, քի-ուեսթյան առաջարկությունները և այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը։ Նրա խոսքերով, այս փաստաթղթերից որևէ մեկի մեջ ընդհանրապես խոսք չի եղել Մեղրիի մասին։

«Այն բանի շուրջ, ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը, խոսակցություններ եղել են, սակայն դրանց այնպիսի հակահարված է տրվել, որ 2000 թ.-ից հետո ոչ ոք չի համարձակվել շոշափել այդ հարցը։ Սակայն դա չի եղել միջնորդների առաջարկությունը։ Ես ինքս՝ որպես բանակցող, չեմ քննարկել այդ փաստաթուղթը», - ընդգծել է Օսկանյանը։

Նախարարի խոսքերով, իր մոտ նմանատիպ բազմաթիվ փաստաթղթեր են պահպանվում, որոնք առաջարկում են, մասնավորապես, Հայաստանի համաձայնության դեպքում՝ Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում՝ բարձր աստիճանի ինքնավարությամբ, Թուրքիայի միջոցով նրա համար անխոչընդոտ ելք  ապահովել դեպի Սև ծով կամ Հայաստանին վերադարձնել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Անի քաղաքը և Արարատ լեռը։ «Տարբեր երկրների կողմից ներկայացված նմանատիպ առաջարկություններ կան թղթի վրա, սակայն ոչ ոք դրանք լուրջ չի ընդունում», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ այսօր Մեղրիում խոշոր ծրագրեր են իրականացվում։ «Մեղրին դարձել է հայ-իրական համագործակցության խորհրդանիշը։ Այս տարածքով անցնում է գազամուղը, կառուցվել է միջպետական ճանապարհ, համոզված եմ, որ շուտով կհայտնվի նաև նավթազտարանը», - ասել է Օսկանյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, Մեղրիի թեմայի շահարկումը հատկապես  անբարոյական է, երբ հարցը կապվում է նաև խորհրդարանում 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի ընթացքում սպանվեցին այն ժամանակվա վարչապես Վազգեն Սարգսյանը և խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը։

Օսկանյանն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փայլուն հարաբերություններ ուներ Վազգեն Սարգսյանի հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ահաբեկչության ժամանակ զոհված վարչապետը չէր շփվում 1998 թ.-ին նախագահի հրաժարականից հետո։

«Անբարոյականության ամենացավալի կողմը այն է, որ Տեր-Պետրոսյանը խոսում է զոհվածների անունից», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Օսկանյանը հիշեցրել է նաև, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների ընթացքում 1997 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են ղարաղաբյան հակամարտության կարգավորման փաթեթային և փուլային երկու առաջարկություն։ Դատելով ՀՀ ԱԳ նախարարի խոսքերից՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը չեն համապատասխանել հայկական կողմի շահերին։

Կարգավորման փաթեթային տարբերակում Ղարաբաղը ճանաչվում էր որպես Ադրբեջանի ինքնավարություն, որն ունի արտաքին ատրիբուտներ՝ հիմն, դրոշ, սակայն ղարաբաղցիները պետք է ունենային ադրբեջանական անձնագիր և մասնակցեին Ադրբեջանի ընտրություններին։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, Տեր-Պետրոսյանը չի ստորագրել փաթեթային տարբերակը, սակայն համաձայնել է երկրորդի՝ փուլային տարբերակի հետ, որը նախատեսում էր «անվտանգության գոտու» վերադարձը Ադրբեջանին, որը վերահսկվում է ղարաբաղյան ուժերի կողմից՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման։

«Նա ներկայացրել է այս փաստաթուղթը համաժողովրդական քննարկման, դա նշանակում է, որ նա համաձայնել է դրա հետ, համարել է, որ բանակցությունները ավարտված են և դա ճիշտ է համարել։ Տեր-Պետրոսյանի հրաժարականը նրա և ժողովրդի դիրքորոշումների հակասությունների տրամաբանական հետևանքն էր», - ասել է Օսկանյանը։

Միաժամանակ նա ավելացրել է, որ միջնորդների առաջարկությունները «օդից չեն ծնվում»։ «Դրանք առաջանում են բանակցությունների արդյունքում։ Երբ համանախագահները փաստաթուղթը բանակցությունների սեղանին են դնում, արդեն կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել քննարկում՝ ընդհանուր սկզբունքների շուրջ։ Ճիշտ է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ, լինում են տարաձայնություններ, բանակցությունները շարունակվում են։ Սակայն համանախագահների ներկայացրած փաստաթղթերը համատեղ աշխատանքի արդյունք են», - ասել է Օսկանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: