483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի նախագահական ընտրություններին կսատարի Սերժ Սարգսյանին
12:55
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) Հայաստանի նախագահական ընտրություններին կսատարի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։

«Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ հենց Սերժ Սարգսյանն առավել ընդունելի նախագահ կլինի։ Մենք ծանոթ ենք Սարգսյանի հետ և նրա հետ համագործակցում ենք արդեն 10 տարի և ցանկանում ենք, որպեսզի հենց նա դառնա Հայաստանի նախագահ»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Սարգսյանն էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ՌՀՄ ծրագրերի իրականացման գործին։

Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը զգալի ներուժ ունի, և նրա մոտեցումները քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ ամբողջովին համընկնում է ՌՀՄ դիրքորոշան հետ։

«Անձամբ ես, որպես Ռուսաստանի քաղաքացի, չեմ կարող մասնակցել Հայաստանի նախագահի ընտրություններին և աջակցում եմ թեկնածուներից որևէ մեկին, ՌՀՄ ամեն օր ուղերձներ են ստացվում Ռուսաստանում բնակվող Հայաստանի մոտ 300 հազար քաղաքացիներից, որպեսզի իմանան, թե ում է սատարում մեր կազմակերպությունը»,- ասաց Աբրահամյանը։

Նա տեղեկացրեց, որ ՌՀՄ-ն վարչության խորհրդում միաձայն կոչ արեց Հայաստանի քաղաքացիներին՝ մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել այն թեկնածուի օգտին, ում կցանկանան։

Նա ավելացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը կարող է աջակցել միայն այն թեկնածուին, ում քաղաքական ծրագրում որպես առաջնահերթ ուղղություն է նշված Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը։ «Մենք չենք կարող աջակցել այն թեկնածուին, ով այլ տեսակետ ունի այս հարցում»,- հայտնեց Աբրահամյանը։

Այս կապակցությամբ ՌՀՄ նախագահը նկատեց, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը շատ հստակ է և ուղղված է Ռուսաստանի հետ համագործակցությանը և հարաբերությունների զարգացմանը։ «Մենք շատ բան ենք կապում Հայաստանի նոր նախագահի հետ՝ ով էլ նա լինի»,- ամփոփեց Աբրահամյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: