482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը մտահոգված է նախկին նախագահի պահվածքով և ժողովրդին սթափության կոչ է անում
12:30
13 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ խորապես մտահոգված է ՀՀ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքով նախընտրական փուլում։

«Մենք շատ կրիտիկական ժամանակահատվածում ենք ապրում, և եթե ժողովուրդը սխալ որոշում կայացնի ընտրություններին, մենք առնվազն, չգիտեմ, ինչպիսի կորուստներ ենք ունենալու։ Ես մտահոգված եմ այն ծրագրերով, որոնք քվեարկության հաջորդ օրը կփորձեն իրականացնել նախկին նախագահի կողմնակիցները»,- ասաց Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։  

Նախարարի խոսքերով, ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը։ «Ինձ չի մտահոգում  հենց քվեարկության օրը և դրա արդյունքները, այստեղ ես չեմ կասկածում ժողովրդի խոհեմությանը, այլ առկա խոսակցությունները, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրական դատարան դիմելը՝ նրա նկատմամբ քարոզարշավի ընթացքում խոչընդոտներ հարուցելու մասին, ինչպես նաև հայտարարություններն այն մասին, թե ինքն արդեն հաղթել է ընտրություններում»։

ԱԳ նախարարն ասաց, որ իրեն շատ է անհանգստացրել Տեր-Պետրոսյանի զրույցը ոստիկանների հետ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաընկերություններից մեկով։

Նրա խոսքերով, նախագահի պաշտոնի թեկնածուն, նախկին նախագահը, որին ինքը իսկապես հարգում էր, և որը պետք է լիներ երկրի խորհրդանիշը, փողոցային իրարանցման մեջ էր մտել ոստիկանների հետ։ Նրա պահվածքը «բերում է այն եզրահանգման, որ փետրվարի 20-ին մեզ լավ բան չի սպասվում»,- ասաց Օսկանյանը:

«Ես մեր ժողովրդին սթափության կոչ եմ անում։ Պետք չէ թերագնահատել իրավիճակի լրջությունը»,- ավելացրեց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։