484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն ուշադիր հետևելու է երկքաղաքացիության նորմի ներդրման օրենսդրական փաթեթի կիրառման ընթացքին. խոսնակ
10:39
13 Փետրվարի 2008

Հայաստանի Ազգային ժողովը ուշադիր հետևելու է երկքաղաքացիության նորմի ներդրման օրենսդրական փաթեթի կիրառման ընթացքին, հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ ընդունելով  ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանին:

«Այդ գործընթացի արդյունքները ուսումնասիրվելու և քննարկվելու են աշնանը և, անհրաժեշտության դեպքում, կարվեն համապատասխան քայլեր»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մեջբերելով Թորոսյանի խոսքերը։

Աժ նախագահը ողջունելի համարեց նախագահի թեկնածուի նման նախաձեռնությունը` որոշ թեկնածուների ընտրապայքարի ոչ այնքան կոռեկտ, հաճախ մեղադրանքային-հայհոյախառը համապատկերում:

Անդրադառնալով խնդրո առարկային` նա նշեց, որ այն ունի երեք` իրավական, տեխնիկական և բարոյական բաղադրիչ:

«Իրավական տեսակետից ընտրությունները միայն Հայաստանում կազմակերպելն անխոցելի է, որևէ ձևով չի հակասում միջազգային չափանիշներին և փորձին»,- ասաց Թորոսյանը:

Տեխնիկական առումով, խոսնակի խոսքերով, հաշվի առնելով մեր քաղաքացիների սփռվածությունը և դեսպանությունների ու հյուպատոսությունների սահմանափակ թիվը՝ բոլոր քաղաքացիների համար արտասահմանում ընտրելու հնարավորություն ապահովելը գործնականում անհնարին է:

Առավել ևս, նշեց Թորոսյանը, որ երբ նման տեղամասեր բացվում էին, ընտրությանը մասնակցում էր դրսում գտնվողների չնչին մասը միայն:

Ըստ Աժ նախագահի, շատ կարևոր է նաև խնդրի բարոյական կողմը:

«Ընտրությունները որոշում են երկրի ընթացքը առաջիկա տարիներին, հետևաբար նաև այն մարդկանց կյանքի ընթացքը, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի այն մարդկանց շնորհիվ, ովքեր ապրում են Հայաստանում: Հետևաբար` հենց իրենք պետք է որոշեն իրենց և Հայաստանի ճակատագիրը: Այդ մարդիկ բացառիկ դերակատարություն ունեն և արժանի են, որ գոնե այս հարցում ունենան բացառիկ դերակատարություն»,- ասաց Թորոսյանը:

Մելիքյանն, իր հերթին, Աժ նախագահին փոխանցեց իր մտահոգությունը արտերկրում ժամանակավոր կամ մշտական բնակություն ունեցող հայերի` նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ:

Նրա գնահատմամբ, շուրջ 500.000 մարդ զրկվում է քվեարկություն իրավունքից և երկրի քաղաքական կյանքից նրանց օտարելը ճիշտ չէ:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան` ստանալով մերժում, հարցը քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ, և Արմեն Հարությունյանը ներկայացրել է եվրոպական մի շարք երկրների փորձը, որոնց ոչ երկրաբնակ քաղաքացիները ևս ընտրական իրավունքից զրկված են:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Մելիքյանը Ընտրական օրենսգրքի այս դրույթը համարում է վիճարկելի և գտնում է, որ հայրենիքի հետ մարդկանց կապող թելը պետք չէ կտրել:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։