484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը կարևորում է Բուլղարիայի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը
19:59
12 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Աժ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը կարևորել է Բուլղարիայի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Ադոնցը հայտարարել է  Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ադոնցը դեսպանին հաջողություն է  մաղթել նրա առաքելության կատարման գործում և ընգծել է երկու երկրների համագործակցության զարգացումը։

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշել է երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, ինչպես նաև միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում համագործակցելու կարևորությունը։

Նա ողջունել է ԵՄ-ին Բուլղարիայի և Ուկրաինայի անդամակցության արդյունքում Սևծովյան նոր տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը, որի միջոցով փորձ է արվում Հարավային Կովկասը ներառող ընդլայնված Սևծովյան ավազանի ձևաչափով մշակել համագործակցության մոդել։

Ադոնցը նշել է նաև, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին, ինչը նպաստում է վստահության և երկխոսության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու կողմերի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։--0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: