478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ նախընտրական հնարք են
19:40
12 Փետրվարի 2008

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ նախընտրական հնարք են։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Հայաստանի իրավապահ մարմինները որևէ ապացույց չեն ստացել, որոնք թույլ կտային քրեական գործ հարուցել Բաղդասարյանի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով։ Նման ապացույցների բացակայության պայմաններում սպառնալիքների մասին տեղեկությունը կարելի է հերթական նախընտրական հնարք համարել»,-ասաց Հովսեփյանը։

Նա հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի ոստիկանությանը միայն նամակ է ուղարկել իր հասցեին հնչած սպառնալիքների մասին՝ չներկայացնելով սպառնալիքների ձայնա կամ տեսաերիզները։

Հայաստանի մեկ այլ թեկնածու՝ Արամ Հարությունյանի հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ գկխավոր դատախազը հայտնեց, որ ներկայումս ոստիկանության աշխատակիցները ստուգում են ստացված տեղեկատվությունը։ Այդ սպառնալիքների իրական լինելու հաստատման դեպքում, ինչպես տեղեկացրեց Հովսեփյանը, կհարուցվեն համապատասխան քրեական գործեր։

Երևանի կենտրոնում փետրվարի 3-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ դրա նախորդ օրը իր հասցեին սպանության սպառնալիքներ են հնչել։ Այս փաստի առնչությամբ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչությունում քննություն է տարվում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: