477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի հայ համայնքը սգում է կոնգրեսական Թոմ Լանտոսի մահը
19:04
12 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (Armenian National Committee of America - ANCA) և Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly of America - ААА) խոշոր ամերիկյան լոբբիստներն իրենց ցավակցությունն են հայտնել կոնգրեսական-դեմոկրատ Թոմ Լանտոսի մահվան կապակցությամբ։

Լանտոսը, որպես ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ, մեծ դեր է ունեցել 2007թ. հոկտեմբերի 10-ին հանձնաժողովի նիստում Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի ընդունման հարցում՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ նշել Օսմանյան Թուրքիայի կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսականի պաշտոնում իր գործունեության ողջ ընթացքում Լանտոսը քաջություն և համառություն է ցուցաբերել՝ բազմիցս բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր»,- ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին (Bryan Ardouny), «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին կազմակերպության լրատվական ծառայությունից։

Նա հույս  է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Լանտոսի կարևոր գործը հետագայում էլ կգտնի իր շարունակությունը։

81-ամյա դեմոկրատ-կոնգրեսական Թոմ Լանտոսը վախճանվել է երկուշաբթի առավոտյան՝ կերակրափողի քաղցկեղից, Վաշինգտոնին մերձակա Բետեզդե քաղաքի (Մերիլենդ նահանգ) ռազմածովային հոսպիտալում։

Լանտոսը ծնվել է Հունգարիայում և ԱՄՆ է արտագաղթել ավելի քան 60 տարի առաջ։

Սպասվում է, որ ԱՄՆ կոնգրեսի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Թոմ Լանտոսին փոխարինելու է դեմոկրատ-կոնգրեսական Հովարդ Բերմանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: