478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունում ընտրախախտումների 41 դեպք է գրանցվել
18:57
12 Փետրվարի 2008

Հայաստանի գլխավոր դատախազության՝ ընտրությունների ընթացքի վերահսկմամբ զբաղվող աշխատանքային խումբը  հունվարի 21-ից մինչ օրս ընտրախախտումների 41 դեպք է գրանցել։Այս մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեքշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

«Աշխատանքային խումբը մինչ օրս ընտրախախտումների 41 ահազանգ է գրանցել, որոնցից 20-ը հիմնված են եղել ԶԼՄ-ների նյութերի վրա»,-ասաց  Գլխավոր դատախազը ։

Նրա խոսքերով, ստուգումների արդյունքում 10 քրեական գործ է հարուցվել, կայացվել է դրանց հարուցումը մերժելու 18 որոշում, տրվել է հինգ բացատրություն։ Ինչպես տեղեկացրեց Հովսեփյանը, 11 զանգ ստուգման փուլում է գտնվում, ինչի ավարտից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ։

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակշրջանում  Հայաստանի նախագահի թեկնածուներից և նրանց նախընտրական շտաբերից ընտրախախտման ընդամենը չորս ահազանգ է ստացվել, որոնցից երկուսը հիմնված են եղել ԶԼՄ-ների հրապարակումների վրա։

Հայաստանի Գլխավոր դատախազն ավելացրեց, որ խախտումների հիմնական մասը կապված է խուլիգանության հետ՝ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբերին հասցված նյութական վնասով։

Հովսեփյանն առավել ծանր ընտրախախտում համարեց նախորդ օրը Հայաստանի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի վրա հրազենային զենքով խուլիգանական հարձակումը, որը տեղի է ունեցել մայրաքաղաքի Մալաթիա համայնքում։

Գլխավոր դատախազը նկատեց, որ խմբի ստեղծման և գործունեության համար, որը գործում է հունվարի 21-ից,  հաշվի է առնվել 2007թ. մայիսի 12-ի  խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գլխավոր դատախազության կուտակած փորձը։

«Այս դրական փորձը կկիրառվի ինչպես փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների, այնպես էլ հետագա բոլոր ընտրությունների ժամանակ»,- ավելացրեց երկրի Գլխավոր դատախազը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: