477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Հայփոստ» ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնելու աշխատակիցների որակավորման բարձրացմանը
18:08
12 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական «Հայփոստ» ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնելու աշխատակիցների որակավորման բարձրացմանը։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը՝ ընկերության աշխատակիցների և փոստային բաժանմունքների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Հայփոստ» ՓԲԸ-ն իր հիմնական ներդրումներն ուղղում է մարդկային կապիտալի զարգացմանը և պատրաստ է միջոցներ ներդնել իր աշխատակիցների ուսուցաման և որակավորման բարձրացման համար»,- ասաց նա։

Միաժամանակ, Բոոնն ավելացրեց, որ ընկերությունը լայնամսշտաբ ծրագիր է սկսում իր աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով և փոստային բաժանմունքների ղեկավարներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ աշխատակիցների ներգրավել կրթական ծրագրերում, որոնք «Հայփոստ» ՓԲԸ-ը մտադիր է առաջարկել 2008 թվականին։

Մասնավորապես, գլխավոր տնօրենի խոսքով, փետրվարին Մոսկվայում տեղի կունենա սեմինար՝ շուկայագիտություն թեմայով, որին մասնակցությունը շատ կարևոր է «Հայփոստի» համար, քանի որ այսօր մարկետինգը ընկերության ամենաթույլ օղակներից է։

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլին ՌԴ մայրաքաղաքում տեղի կունենա միջազգային սեմինար, որը կազմակերպելու է Միջազգային փոստային միությունը և նվիրվելու է ֆիլատելիայի հարցերին։

«Մեզ համար կարևոր է, որ մեր աշխաատկցիներն այս ոլորտում համապատասխան որակավորում ունենան, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ֆիլատելիան համարում է գործարարության հիմնական տեսակներից մեկը»,- ընդգծեց նա։

Բոոնն ավելացրեց, որ ֆինանսա-փոստային ծառայություններն ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է, այդ պատճառով էլ «Հայփոստ» ՓԲԸ-ն 4-5 մարդուց բաղկացած կազմով մտադիր է մասնակցել այս թեմայով սեմինարին, որը տեղի կունենա Ռումինիայում՝ հունիսի վերջին։

«Քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ձգտում է միջազգային կառույց դառնալ, մենք աչ պակաս կարևոր ենք համարում նաև մեր աշխատակիցների անգլերեն լեզվի տիրապետման մակարդակին և նախատեսում ենք անգլերեն լեզվի  դասընթացներ կազմակերպել Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների աջակցությամբ»,- ասաց նա։

Բացի այդ, ընկերության ղեկավարի խոսքով, նախատեսվում է ինտերակտիվ դասընթացներ կազմակերպել հաճախորդների սպասարկման հարցերով։

«Մենք մտադիր ենք այս թեմայով ուսուցողական ծրագրեր կազմակերպել մեր փոստային բաժանմունքների աշխատակիցների համար, ընդ որում՝ առաջին դասընթացը կազմակերպվելու է ընթացիկ տարվա մարտ ամսին»,- պարզաբանեց նա։

Բոոնը նաև տեղեկացրեց, որ մարտին Կիևում տեղի կունենա սպասարկման որակը վերահսկելու թեմայով սեմինար, որի կազմակերպիչն է Post Europ միջազգային փոստային կառույցը։

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերությունում 4 հազար մարդ է աշխատում։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: