481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Տեսանելի ապագայում Հայաստանը շահ չի ունենա ՆԱՏՕ-ին անդամակցելուց. կարծիք
14:37
12 Փետրվարի 2008

Տեսանելի ապագայում Հայաստանը շահ չի ունենա ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ես հարգանքով եմ վերաբերվում ՆԱՏՕ-ի կառույցներին և կարծում եմ, որ մենք պետք է համագործակցենք ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառներում, սակայն միաժամանակ չպետք է մեր առջև դնենք ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը, քանի որ դա ճիշտ չի լինի», - ասաց Մանուկյանը։

Նրա խոսքերով, իրավիճակը կարող է փոխվել արդեն 10 տարուց, աշխարհում կարող են տեղի ունենալ մեծ փոփոխություններ, ինչի հետ կապված՝ անդամակցության հարցը հնարավոր է լուծվի ավտոմատ կերպով կամ անիմաստ դառնա։

«Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ մենք արդեն իրականացնում ենք ռազմաքաղաքական համագործակցություն Դաշինքի հետ», - ասաց Մանուկյանը։

Խոսելով ՆԱՏՕ-ին հնարավոր միացման դեպքում Հայաստանի շահերի մասին՝ նախագահի թեկնածուն նշեց, որ դրա մեջ ավելի շատ բացասական կողմեր է տեսնում, քան դրական։

«ՆԱՏՕ-ն ապահովում է անվտանգություն, որը Հայաստանի համար այդքան էլ շատ դրական կողմեր չի պարունակում։ Մասնավորապես, եթե Հայաստաը հայտարարում է Դաշինքի անդամ դառնալու մտադրության մասին, ապա մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ զգալիորեն կվատթարանան, իսկ մեր պաշտպանվածությունը Ադրբեջանից չի մեծանա», - ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ փոխհարաբերություններին, ապա ԱԺՄ-ի առաջնորդի կարծիքով, եթե նույնիսկ երկու երկրներն էլ Դաշինքի անդամներ լինեն, ապա դա դեռևս չի նշանակի Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ։

Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: