484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններին կսատարի Տեր-Պետրոսյանին
13:16
12 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կայանալիք ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը կսատարի ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը՝ ներկայացնելով նախօրեին կուսակցության վարչության կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումը։

«Պետության և ժողովրդի շահերը սպասարկելու կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին», - Խուրշուդյանը մեջբերեց կուսակցության անդամներին և կողմնակիցներին ուղղված «Ժառանգության» ղեկավարության կոչը։

Նա ավելացրեց, որ կուսակցության դիրքորոշմանը համաձայն, Տեր-Պետրոսյանն ունի մեծ ռեսուրս՝ իշխանափոխության և համակարգային փոփոխությունների իրականացման համար, ինչը հասարակական պահանջ է։

«Մեր կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Տեր-Պետրոսյանի հետ և որոշակի պատասխաններ են ստացել մի շարք հարցերի վերաբերյալ», - ասաց Խուրշուդյանը՝ չնշելով քննարկված հարցերի շրջանակը։ Հետագայում, ավելացրեց նա, ծրագրվում է անցկացնել նոր հանդիպումներ՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հստակեցնելու նպատակով։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին, նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ինը թեկնածուներ։

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ.` արտաքին գործերի նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, այն հարում է ազգային-ազատական ուղղությանը։ «Ժառանգություն» կուսակցությանը անդամակցում են շուրջ հինգ հազար մարդ։ 2007թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքեց 6 տոկոս ձայն և ստացավ պատգամավորական 7 մանդատ։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այսպես կոչված, բնակության ցենզին չհամապատասխանելու պատճառով։

Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածի նորմերի համաձայն, հանրապետության նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, ով 30 կամ ավելի տարեկան է, վերջին 10 տարում եղել է Հայաստանի հանրապետության քաղաքացի, վերջին 10 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում և ունի ընտրական իրավունք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: