486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը կարևորում է Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացումը. դեսպան
12:08
12 Փետրվարի 2008

Իրանը կարևորում է Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացումը, հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Երկու երկրների համագործակցության փորձը և պատմությունը վկայում են հայ-իրական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ներուժի մասին», - ընդգծել է նա։

Սաղայիանի խոսքերով, երկու երկրների տնտեսական համագործակցությանն ավելանում են տրանսպորտի և էներգետիկայի բնագավառները, մասնավորապես, երկաթուղու, նոր հիդրոկայանների և նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծերը։

Հայաստանի վիճակագրության պաշտոնական տվյալներով, 2007 թ.-ին Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 180,3 մլն դոլար՝ ավելանալով 25,1 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 38,6 մլն դոլար (30,3 տոկոս աճ), իսկ ներկրումը՝ 141,6 մլն դոլար (23,8 տոկոս աճ)։

Հայաստանի և Իրանի միջև իրականացման փուլում են գտնվում մի շարք խոշոր էներգետիկ նախագծեր, որոնց թվում են՝ սահմանային Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի, Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը՝ երկու էներգահամակարգերի առավելագույն ծանրաբեռնվածությունները հարթելու նպատակով։

Խոշորագույն նախագիծը 250 մլն դոլար արժողությամբ Իրան-Հայաստան գազատարի կառուցումն է, որի միջոցով սկզբնական փուլում Հայաստանը Իրանից տարեկան կստանա մոտ 400 մլն. խորանարդ մետր գազ՝ այդ ցուցանիշը մինչև 2,3 մլրդ. խորանարդ մետրի հասցնելու հեռանկարով։

Գազատարը ծրագրվում է ավարտել մինչև 2008 թ. վերջը, ինչը թույլ կտա բարձրացնել հայկական գազատրանսպորտային համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի բավականաչափ ծավալների տեղափոխումը դեպի հայկական ՋԷԿ-եր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: