481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՍԴ-ն մերժել է նախկին նախագահի`քաղաքական քարոզչության ընթացքի անօրինականության մասին հայցը
20:01
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը երկուշաբթի տեղի ունեցած նիստում մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ հայցը։ Իր որոշման մեջ ՍԴ-ն նշել է, որ նախկին նախագահի հայտարարության մեջ որպես անհաղթահարելի նշված արգելքներն այդպիսին չեն։

«Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների գործողությունները և իրավունքների պաշտպանության համար նրանց Սահմանադրական դատարան դիմելը իրավաչափ է»,-փաստել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հնչեցնելով դատարանի վճիռը։

Միաժամանակ իր որոշման մեջ ՍԴ-ն ուշադրություն է բևեռել այն փաստի վրա, որ քաղաքական քարոզչության լեգիտիմության մասին հարցերի լուծումը և ընտրական վեճերի կարգավորումը գտնվում են Հայաստանի Վարչական դատարանի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հայաստանի հանրային հեռուստատեսության իրավասության ներքո։

Դատարանի անդամները նշել են, որ վերոնշյալ մարմինները չպետք է գործերի լուծման ժամանակ ցուցաբերեն ձևական մոտեցում, քանի որ դա քաղաքացիների մոտ կարող է անվստահություն առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ։

Այսպիսով, Տեր-Պետրոսյանին չհաջողվեց օգտվել ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի նորմերից, որի համաձայն, նախագահի թեկնածուներից որևէ մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Ավելի վաղ Հայաստանի ՍԴ նիստի ժամանակ նախկին նախագահի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը հայտարարել էր, որ ՀՀՀ-ն և «Հայլուր» ծրագիրը նրա՝ ՀՀ նախագահի առաջադրված և գրանցված թեկնածուի դեմ հակաքարոզչություն է վարել։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։