484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը ստուգայց է կատարել երկրի հյուսիս-արևելյան սահմանային հատված
19:01
11 Փետրվարի 2008

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ստուգայց է կատարել երկրի հյուսիս-արևելյան սահմանային հատված։

«Զինծառայողների բնակարանային պայմանները միշտ եղել են կառավարության և ՊՆ ուշադրության կենտրոնում։ Օրերս ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց կատարեց երկրի հյուսիս-արևելյան սահմանագոտի և մասնակցեց Նոյեմբերյանում և Իջևանում սպաների համար նախատեսված բնակելի շենքերի բացման արարողությանը»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում նախարարն առաջինը կանգ է առել սահմանամերձ շրջանի զորամասերից մեկում՝ ծանոթանալով կատարված աշխատանքին և համապատասխան ծառայությունների պատասխանատու անձանց հետ քննարկելով մատակարարման խնդիրները։
 
Նորակոչիկների հետ հանդիպման ընթացքում նախարարը զրուցել է նրանց առողջական վիճակի, ծառայությանը հարմարվելու խնդիրների մասին, այնուհետև մասնակցել զորամասի տարածքում վերջերս հիմնովին վերանորոգված և զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի հանդիսավոր բացման արարողությանը: Բնակարանամուտ տոնող 40 զինծառայողների Միքայել Հարությունյանը հանձնել է բնակարանների վկայագրեր։

Մամուլի հաղորդագրության համաձայն, պաշտպանության նախարարը եղել է նաև սահմանագծում տեղակայված մարտական հենակետերից մեկում: Այստեղ պայմանագրային հիմունքներով ծառայություն են իրականացնում մեր սահմանապահները:

«Նախարարը զրուցել է անձնակազմի հետ, խոսել բարոյահոգեբանական մթնոլորտի մասին և խաղաղ ծառայություն մաղթել նրանց»,-նշեցին մամուլի ծառայությունից։

Այնուհետև նախարարն այցելել է Իջևան քաղաք, որտեղ ևս տեղի է ունեցել հերթական բնակելի շենքի բացման արարողությունը. 28 զինծառայողների ընտանիքների հանձնվել են բնակարանների վկայագրեր:
 
Արարողության ժամանակ նախարարը նկատել է, որ բնակարանները հագեցած են բնակկենցաղային անհրաժեշտ պարագաներով, գազիֆիկացված են, ունեն նաև անհատական ջեռուցման համակարգ:

Հանդիպման վերջում Հարությունյանը հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ` զինծառայության պայմանները բարելավելու և սպայակազմի կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: