486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԼՂՀ նախագահը կոչ են անում Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացնել օրինականության շրջանակներում
18:43
11 Փետրվարի 2008

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կոչ են արել՝ Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացնել օիրնականության շրջանակներում։

«Երկուշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևոր նկատեցին, որ ընտրություններն անցնեն օրինականության շրջագծի մեջ, խաղաղության և համերաշխության մթնոլորտում, որպեսզի մեր կյանքում տեղ չգտնեն այնպիսի քայլեր ու երևույթներ, որոնք կարող են վնասել ժողովրդի արժանապատվությունը, ստվերել ազգի, պետության վարկն ու հեղինակությունը` վտանգներ ստեղծելով պետականության և Հայաստանում ու Արցախում թանկ գնով ձեռք բերված նվաճումների համար»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Տերը վստահություն է հայտնել, որ ԼՂհ նախագահը կշարունակի հավատացյալ արցախահայությանը նվիրված և ջանադիր ծառայությունը։

Կաթողիկոսը ցանկացել է, որպեսզի այն ոգին, որի ականատեսն է եղել Արցախ կատարած այցերի ընթացքում, շարունակվի դրսևորվել արցախահայության կյանքի բոլոր բնագավառներում, և հաղթանակներն ու  հաջողությունները միշտ ուղեկից լինեն նրանց:

«Հայոց Եկեղեցին պիտի շարունակի իր զորակցությունը բերել Արցախի առաջընթացին»,-ասել է Գարեգին Երկրորդը։

Նա գոհունակություն է հայտնել նաև Ղարաբաղի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքի և աջակցության համար։

Իր հերթին ԼՂՀ նախագահն ասաց, որ Արցախը միշտ զգացել է Մայր Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի աջակցությունը: Նախագահը առաջարկեց Գարեգին Երկրորդին, որպեսզի ավանդույթ ձևավորվի, և ամեն տարի, եկեղեցական նշանակալի որևէ տոնի առիթով, Վեհափառ Հայրապետն այցելություն կատարի Արցախ և իր անմիջական մասնակցությունը բերի Արցախում կազմակերպվող տոնակատարությանը:

Հանդիպմանը ներկա էին Արցախի հայոց թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: