482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Անհայտ անձինք հրկիզել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի դուռը
18:36
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի անհայտ անձինք միտումնավոր կերպով հրկիզել են ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի՝ մայրաքաղաքում տեղակայված  շտաբներից մեկի դուռը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, պատահարը տեղի է ունեցել ժամը 11.00-ի սահմաններում, հրդեհը շտաբին պատճառել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Փաստի առթիվ նույն օրը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (հրկիզման, պայթյունի կամ այլ համընդհանուր վտանգ ներկայացնող միջոցներով գույքին դիտավորյալ վնասի հասցնում կամ ոչնչացում, նախատեսվում է չորս տարուց ոչ ավել ազատազրկում) հարուցվել է քրեական գործ:

«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել քրեագիտական և ապրանքագիտական փորձաքննություններ»,- հաղորդեցին Ոստիկանությունից: Դեպքի մանրամասները հստակեցվում են, ընթանում է քննություն։

Ավելի վաղ Ոստիկանությունից տեղեկացրել էին համանման մեկ այլ դեպքի մասին, որը տեղի էր ունեցել Մալաթիա համայնքում։ Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը անհայտ անձինք, պատուհանի ապակին կոտրելով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա են նետել «Հանրապետական» կուսակցության նախընտրական շտաբի տարածք, որն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։