484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-ները ոչ օբյեկտիվ են լուսաբանում նախընտրական քարոզարշավը. կարծիք
18:00
11 Փետրվարի 2008

Հայկական թերթերը և էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներն, ընդհանուր առմամբ, նախագահական ընտրությունների նախաշեմին ոչ օբյեկտիվ են լուսաբանում նախընտրական քարոզարշավը, կարծում են հայրենական մի շարք թերթերի գլխավոր խմբագիրներ։

«Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակում ԶԼՄ-ների անկողմնակալության մասին խոսելն ավելորդ է»,-կարծում է ընդդիմադիր «Հայք» և «Տարեգիր» թերթերի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը։

«Էլեկտրոնային ԶԼՄ-ները զբաղված են Սերժ Սարգսյանի գործունեության լուսաբանմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչությամբ, ինչը հանգեցնում է ընդդիմադիր մամուլի համարժեք պատասխանին»,- ընգծեց նա երկուշաբթի՝ ընտրությունների շրջանում տպագիր ԶԼՄ-ների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում։

Դարբինյանի կարծիքով, էլեկտրոնային ԶԼՄ-ները, առաջին հերթին հեռուստատեսությունը, իշխանության հսկողության տակ են, ինչը հանգեցնում է Հայաստանի նախընտրական գործընթացի միակողմանի լուսաբանմանը։ «Եթե այսօր Հայաստանում գործեր «А1+» ընդդիմադիր հեռուստաալիքը, նախընտրական քարոզարշավի շրջանում ԶԼՄ-ներում տիրող իրավիճակն այլ կլիներ»,-նշեց նա։

Իր հերթին «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց այն բարդությունները, որոնց տպագիր ԶԼՄ-ները բախվում են՝ թեկնածուների նախընտրական շտաբերի հետ աշխատանքի ժամանակ։

«Նախագահի թեկնածուները հաճախ տպագիր մամուլին տրամադրում են ավելի քիչ ուշադրություն, քան հեռուստատեսությանը՝ կարծելով, որ հեռուստաեթերի հինգ րոպեն շատ ավելի կարևոր է ցանկացած հոդվածից։ Շատերը պարզապես թերագնահատում են մամուլի լսարանը»,-ընգծեց նա։

Ավետիքյանը կարծում է, որ մամուլն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում վերլուծության համար, քան հեռուստատեսությունը և, հետևաբար, ավելի մեծ լսարան և հասարակական գործընթացների վրա ազդելու ավելի մեծ հնարավորություն ունի։ «Նախընտրական փուլում հայկական հիմնական թերթերի ընդհանուր տպաքանակը շուրջ 45 հազ. օրինակ է»,-նկատեց նա։

Իր հերթին ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի մամուլի քարտուղար, կուսակցության պաշտոնաթերթ «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ԶԼՄ-ների նկատմամբ քաղաքական գործիչների և հասարակության վերաբերմունքի հարցում մեղավոր է հենց մամուլը։

«Լրագրողական վարքականոնի օրենքները կարելի է պահպանել անկախ թեկնածուից, որին  աջակցում է տվյալ ԶԼՄ-ն։ Բայց երբ մամուլի էջերում վերլուծական հոդվածների անվան տակ տպագրվում են  անձնական վիրավորանքներ, օբյեկտիվության կամ թերթի նկատմամբ որևէ վստահության մասին խոսելն ավելորդ է»,-նշեց նա։

Սեյրանյանն ընգծեց, որ էթիկայի նորմերի պահպանման և հավաստի տեղեկատվության մատուցման հետ կապված խնդիրները ժամանակավոր բնույթ չեն կրում և չեն սահմանափակվում նախընտրական շրջանով։

«Շատ ԶԼՄ-ներ զբաղվում են ապատեղեկատվությամբ։ Չնայած հաջորդ համարում տրվող հերքմանը՝ գործն արդեն արված է, թեկնածուի կամ անձի վարկանիշին, որի վերաբերյալ նյութ է հրապարակվել, հարված է հասցված»,-նշեց Սեյրանյանը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

 Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։