486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական դատարանը քննել է ՀՀ առաջին նախագահի՝ քաղաքական քարոզարշավի ընթացքի մասին հայցը
17:38
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանը երկուշաբթի տեղի ունեցած նիստում քննության է առել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը՝  նախագահական ընտրություններին իր մասնակցությանը խանգարող խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու մասին։

Ինչպես հայցը ներկայացնելիս հայտարարել է հարցով զեկուցող, ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը, Տեր-Պետրոսյանը մատնանշում է Հանրային  հեռուստաընկերության և դրա լրատվական «Հայլուր» ծրագրի կողմից ՀՀ օրենսդրության նորմերի կոպիտ խախտումները։

«Ինչպես վստահեցնում է հայցվորը, «Հայլուր» ծրագիրը նրա՝ ՀՀ նախագահի առաջադրված և գրանցված թեկնածուի դեմ հակաքարոզչություն է վարել։ Տեր-Պետրոսյանը փաստում է, որ իր նախընտրական շտաբի կողմից ԿԸՀ, Վարչական դատարան և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով ուղղված դիմումները՝ հակաքարոզչությունը կանխելու նպատակով, հաջողություն չեն ունեցել, և խախտումները շարունակվել են»,- ասաց զեկուցողը՝ տեղեկացնելով, որ, հայցվորի պնդմամբ, ինքն արդեն չի կարող մյուս թեկնածուների հետ հավասար մակարդակով նախընտրական քարոզարշավ իրականացնել։

ՍԴ-ում նախագահի թեկնածուի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի խոսքերով, ՀՀՀ-ն և «Հայլուր» լրատվական ծրագիրը Տեր-Պետրոսյանի մասին կանոնավոր կերպով հակաքարոզչական հոլովակներ են ցուցադրել, իսկ առաջին նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելն այնպես է հրապարակել, ասես թե նա պատրաստվում է հանել իր թեկնածությունը։

«Տվյալ տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը, որը մասամբ ընթերցվել է հաղորդման եթերում, ինչը Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածին շփոթության մեջ է գցել»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը։

Թորոսյանը նաև հանդես է եկել միջնորդությամբ, որպեսզի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը և ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը որպես վկա ներգրավվեն դատական նիստին, սակայն այն մերժվեց Սահմանադրական դատարանի կողմից։

Թորոսյանի խոսքերով, նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, որոնք կարող են արգելքներ համարվել նախագահի բոլոր թեկնածուների համար։ Նման  խախտումների թվում Թորոսյանը նշեց մասնավոր հեռուստաընկերությունների կողմից նախագահի թեկնածուների համար քարոզչության անհավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև վարչապետի՝ որպես պաշտոնակատար անձի մասնակցությունը նախընտրական քարոզարշավին։

Իր հերթին Տեր-Պետրոսյանի մյուս ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ավելացրեց, որ արձանագրված խախտումներն արդեն ներկայացվել են համապատասխան մարմիններ, մասնավորապես՝ ԿԸՀ։

Զեյլանյանի խոսքերով, չնայած Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ձեռնարկած բոլոր հնարավոր միջոցներին՝ կանխելու նախագահի թեկնածուի նկատմամբ հարուցվող խոչընդոտները, պարզվեց, որ դրանք անհաղթահարելի են և խանգարում են առաջին նախագահին՝ մյուս թեկանծուների հետ հավասար ընտրապայքար ծավալելուն։

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվելու է փետրվարի 11-ին՝ մինչև ժամը 00։00։

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, նախագահի թեկնածուներից որևէ մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: