485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնահարցի լուծման խնդրում անհրաժեշտ է միասնական մոտեցում. ՀՀ նախագահի թեկնածու
15:59
11 Փետրվարի 2008

Ղարաբաղյան հիմնահարցի լուծման խնդրում անհրաժեշտ է միասնական մոտեցում մշակել, երկուշաբթի հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը։

«Ես կարծում եմ, որ այս հարցում կարևոր է միասնական մոտեցումը, առավել ևս, որ թեկնածուների մեծ մասի նախընտրական քարոզարշավներում առաջարկվում են հակամարտության լուծման միանման մոտեցումներ»,-ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Հարությունյանի խոսքերով, հենց այս նպատակով նա կոչ արեց նախագահի բոլոր թեկնածուներին՝ ստորագրել հայտարարություն՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ և արդար ճանապարհով լուծման մտադրության մասին։

Թեկնածուն նշեց, որ ստորագրելով նման փաստաթուղթ՝ յուրաքանչյուր թեկնածու իր ընտրվելու դեպքում պարտավորվում է նպաստել ղարաբաղյան հիամնահարցի շուրջ վարվող բանակցությունների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով դրանցում ղարաբաղյան կողմի մասնակցությունը։

Բացի այդ, յուրաքանչյուր թեկնածու պետք է ստանձնի Ադրբեջանից գաղթած հայերի  քաղաքացիական իրավունքները վերականգնելու և նրանց հասցված նյութական վնասը հատուցելու պարտավորություն։

«Բոլոր թեկնածուները պետք է ղեկավարվեն հետևյալ սկզբունքով. Ղարաբաղը պետք է դառնա անկախ, ինքնիշխան պետություն կամ միանա Հայաստանին»,-ասաց Հարությունյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Ընտրություններին կմասնակցեն ինը թեկնածուներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։