481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ոստիկանությունը վտանագվոր չի համարում Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած մեղադրանքները
15:53
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքները նրա կյանքի համար իրական սպառնալիք չեն պարունակում։

«ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոսյանի  հետ հանդիպման ժամանկ Արթուր Բաղդասարյանը հայտնել է իր հասցեին հնչած սպառնալիքի չորս դեպքի մասին»,- ասվում է ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, հարղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բաղադսարյանի խոսքերով, Վանաձոր քաղաքում անհայտ անձինք սպառնացել են սպանել նրան։

Համանման սպառնալիքներ  հնչեցրել է նաև իրեն անհայտ մի քաղաքացի՝ փետրվարի 3-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Արթուր Բաղդասարյանի պնդմամբ, հանրահավաքի ընթացքում հարակից շենքերից մեկի տանիքին նա տեսել է երեք անձանց, որոնցից մեկի ձեռքին նա զենքի պատյան հիշեցնող ինչ-որ իր է նկատել:

Ֆիզիկական հաշվեհարդարի թվով երրորդ սպառնալիքը ԱՄՆ ոմն քաղաքացուց ստացված նամակում էր։ Սակայն, ինչպես նշվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ,  վերոհիշյալ նամակը իրավապահ մարմիններին չի ներկայացվել:

Վերջին փաստը վերաբերում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հոր բջջային հեռախոսով ստացված զանգին, որով անծանոթ քաղաքացին, որը զանգել է փակ համարից, ասել է հետևյալ արտահայտությունը՝ «Զգույշ մնացեք» և անջատել է։

«Վերը նշված բոլոր փաստերն ուսումնասիրվել ու գնահատվել են։ Ինչի  արդյունքում կարելի է հավաստիացնել, որ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքները նրա կյանքի համար իրական վտանգ չեն պարունակում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։

Նախագահական պայքարում մրցում են ինը թեկնածուներ՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: