484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստները կմասնակցեն «Aeroflot-Open 2008» շախմատի փառատոնին
14:14
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստները կմասնակցեն փետրվարի 13-23-ը Մոսկվայում անցկացվող «Aeroflot-Open 2008» շախմատի փառատոնին։

Ինչպես հաղորդվում է փառատոնի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ, միջոցառումը բաղկացած է չորս փուլից՝ А1, А2, B, C, որոնցից յուրաքանչյուրը անց է կացվում շվեյցարական համակարգով՝ 9 փուլով։

Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 200 հազ. դոլար՝ A1 փուլի մրցանակային ֆոնդը՝ 100 հազ. դոլար, A2-ինը՝ 50 հազ. դոլար, B-ն՝ 27 հազ. դոլար, C-ն՝ 18 հազ. դոլար։

 «A1» փուլը նախատեսված է շախմատիստների համար, որոնց ՖԻԴԵ վարկանիշը կազմում է ավելի քան 2549։ Մասնակցում են հայ շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը (2700), Կարեն Ասրյանը (2621), Տիգրան Քոթանջյանը (2545), Գաբրիել Սարգսյանը (2676), Արտաշես Մինասյանը (2578), Արման Փաշիկյանը (2556)։

«A2» փուլում կարող են մասնակցել 2550 ոչ պակաս, սակայն 2399 ոչ ավել վարկանիշ ունեցող շախմատիստները։ Այս փուլում ուժերը կչափեն Զավեն Անդրեասյանը (2532), Լևոն Բաբուջյանը (2439), Հրանտ Մելքումյանը (2485), Դավիթ Պետրոսյանը (2459)։

«B» փուլը նախատեսված է այն շախմատիստների համար, որոնց վարկանիշը 2400-ից ներքև է, սակայն 2199 վերև։

Այս փուլում Հայաստանը ներկայացնում են Տիգրան Գասպարյանը (2255), Դավիթ Գևորգյանը (2254), Յուրի Համբարձումյանը (2378), Դմիտրի Հարությունյանը (2268), Աղասի Ինանտսը (2241), Դավիթ Քալաշյանը (2379), Վարդան Մելքոնյանը (2218), Սամվել Տեր-Սահակյանը (2369)։

C փուլում մասնակցում են 2200-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները։ Այս փուլում կմասնակցեն Արմեն Անթինյանը (2187), Վահե Բաղդասարյանը (2170), Վարդսան Խոջոյանը (2180), Խաչատուր Մեսրոպյանը (2183), Առնոլդ Մինասյանը (2187), Սարգիս Սարգսյանը (1913) և Տիգրան Սիմոնյանը (2171)։

Ողջ աշխարհում հայտնի «Aeroflot-Open» շախմատի փառատոնը կանցկացվի 2008 թ.-ի փետրվարին արդեն վեցերորդ անգամ։

Փառատոնի կազմակերպիչներն են «Աերոֆլոտ-Ռոսիյսկիե ավիաուղիներ» ԲԲԸ-ն, Շախմատի ֆեդերացիայի ասոցիացիան և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան՝ Մոսկվա քաղաքի կառավարության զբոսաշրջիկության հանձնաժողովի աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։