478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Եվրոպայի համար առաջնահերթություն է
11:41
11 Փետրվարի 2008

Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ելնում է Եվրոպայի չափազանց կարևոր շահերից, ինչպես և երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցումը։ Այս մասին հայտարարել է Ժողովրդավարության եվրոպական հիմադրամի (ԺԵՀ) գործադիր տնօրեն Ռոբերտա Բոնացին նախօրեին Երևանում տեղի ունեցած Հայաստանում գեոքաղաքական համատեքստում զարգացող ժողովրդավարական բարեփոխումներին նվիրված համաժողովի ժամանակ։

«Ժամանակակից միջազգային իրավիճակում Հայաստանը կարևոր դեր է խաղում որպես մի երկիր, որը կարողացել է զարգացնել կառուցվածքային երկխոսություն մի կողմից Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից Ռուսաստանի և Իրանի հետ», - նշել է Բոնացին։

Նրա խոսքերով, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը ձգտում է աջակցել Հայաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդման գործընթացին և սատարել բաց հասարակության ստեղծմանն ուղղված ժողովրդավարական բարեփոխումներին։

ԺԵՀ ղեկավարը պարզաբանել է, որ համաժողովի նպատակն է սատարել  ժողովրդավարական բարեփոխումներին նվիրված բանավեճերին, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակն այն մասին, թե ինչ է ժողովրդավարությունը և ինչպես են քվեարկության միջոցով քաղաքացիներն ազդում և կարևոր դեր խաղում քաղաքականության մեջ։

«Ընտրությունները դրանք ժողովրդավարության շատ կարևոր, սակայն ոչ միակ բաղկացուցիչն են։ Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը ելնում է ընտրությունների ժամանակ քաղաքացիների մասնակցությունից և ներկայությունից», - ավելացրել է նա։

Համաժողովի ժամանակ հիմնական զեկուցողներ Նոբելյան մրցանակի դափնեկիր, լորդ Դեյվիդ Թրիմբլը և Փարիզի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Օուենը ընդգծել են, որ «Եվրոպայի և միջազգային հանրության դերը փաթեթային որոշումների տրամադրումը չէ»։

Բրյուսելում ստեղծված Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը սերտ աշխատում է եվրոպական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և մասնավոր անձանց հետ՝ ողջ աշխարհում ժողովրդավարության և ազատության պահպանման համար։ Հիմնադրամի անդամներն են փորձագետներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, սեռական հավասարության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև ազգային և միջազգային անվտանգության բնագավառներում։

Հիմնադրամի հիմնական խնդիրներն են սատարել ժողովրդավարությանը, ազատությանը, համապարփակ մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, սեռական հավասարությանը, ինչպես նաև աջակցել աշխարհում անվտանգության և կայունության ապահովմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: