487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արդարադատության նախարարությունը, չնայած շենքում բռնկված հրդեհի, աշխատելու է նորմալ ռեժիմով
10:52
11 Փետրվարի 2008

Հայաստանի արդարադատության նախարարությունը կշարունակի աշխատել, չնայած ուրբաթ գիշեր լույս շաբաթ բռնկված խոշոր հրդեհի։

«Նախարարության աշխատանքը, չնայած մեզ հետ պատահած դժբախտության, ոչ մի րոպեով չի դադարելու», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը։

Նրա խոսքերով, նախարարության աշխատակազմը կտեղաբաշխվի տարբեր շենքերում, որոնք գտնվում են արդարադատության նախարարության վերահսկողության տակ։

Մասնավորապես, Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ժամանակավորապես աշխատելու է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքում, նրա տեղակալ,Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը աշխատելու է ԱԳՆ-ում, նախարարության մյուս աշխատակիցները ժամանակավորապես կաշխատեն Պետռեգիստրի և քրեակատարողական վարչության շենքերում։

 Նա նշեց, որ հրդեհի բռնկման փաստով հարուցվել է քրեական գործ։ «Նախարարության աշխատակիցների ջանքերով հաջողվել է փրկել որոշ ունեցվածք, մասնավորապես համակարգչային տեխնիկա և փաստաթղթեր, սակայն դեռևս մեկ ժամ առաջ շենքում հրդեհի օջախների առկայության պատճառով, փորձագետները դեռևս չեն կարողացել մտնել շենք՝ հասցված վնասը գնահատելու համար», - ասաց Մշեցյանը։

Բարդության երրորդ աստիճանին պատկանող հրդեհը բռնկվել է ՀՀ արդարադատության նախարարության շենքում գիշերը՝ ժամը 4.44-ի սահմաններում։ Ժամը 10.20-ի սահմաններում հրդեհը չեզոքացվել է։

Հրդեհը ոչնչացրել է նախարարության քառորդ մասը, ամբողջովին այրվել է տանիքը, ինչպես նաև երրորդ և չորրորդ հարկերը, որոշ չափով վնասվել է երկրորդ հարկը։ Գործի է դրվել շուրջ երկու տասնյակ հրշեջ հաշվարկ, ութ միավոր հատուկ տեխնիկա, վեց ջրատար, այժմ շարունակվում են հրդեհի բռնկման փոքր օջախների մարման աշխատանքները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։