482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի թեկնածուն Ոստիկանությանը տեղեկատվության չի ներկայացրել իր հասցեին արված սպառնալիքների վերաբերյալ
20:15
08 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հանրապետության Ոստիկանությանը տեղեկություններ չի ներկայացրել իր հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։ Այս մասին ուրբաթ հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մինչ օրս Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը չի ներկայացրել Ոստիկանությանը իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվություն։ Թեկնածուին առաջարկվել էր ներկայանալ Ոստիկանություն, կամ, ժամանակային սահմանափակման դեպքում, տեղեկություններ ներկայացնել վստահված անձի միջոցով»,-ասաց Գլխավոր դատախազը։

Նրա խոսքերով, Բաղդասարյանը մի քանի օր առաջ հանդիպել է Հայաստանի Ոստիկանության լիազոր ներկայացուցչին, սակայն այդ հանդիպման ընթացքում նույնպես սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացրել։

Հովսեփյանը պնդում է, որ այս տեղեկատվությունը խիստ կարևոր է, անհրաժեշտության դեպքում, քրեական գործ հարուցելու և անվտանգության ապահովման համար։

Նա նկատեց, որ այս տեղեկատվությունը կօգնի նաև գտնել սպառնացող անձին, առավել ևս, որ թե Ոստիկանությունը, թե դատախազությունն ունեն բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները։

Փետրվարի 3-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ նախորդ օրն իր հասցեին սպանության սպառնալիք է հնչել։ Այս փաստի առնչությամբ ՀՀ Ոստիկանությունում հետաքննություն է տարվում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։