486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը իրավապահ մարմիններին նախընտրական շրջանում զգոնության կոչ է արել
20:09
08 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահը իրավապահ մարմիններին նախընտրական շրջանում զգոնության կոչ է արել։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Քոչարյանը նշել է ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերի,  գլխավոր դատախազի, ազգային անվտանգության ու ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի, մարզային դատախազների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Նախընտրական գործընթացը մտնում է  չափազանց պատասխանատու փուլ:

Մեր նպատակը օրինական ընտրություններ կազմակերպելն է, և այդ գործում մեծ է ձեր և ձեր ղեկավարած ծառայությունների դերակատարությունը»,- ասել է Քոչարյանը:

«Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական իրավիճակը որոշ չափով լարվում է, տարբեր թեկնածուներ, կուսակցություններ բավականին լայնածավալ, մասշտաբային միջոցառումներ են անցկացնում: Այստեղ բոլորիդ աշխատանքը պետք է համապատասխան լինի ստեղծված իրավիճակին և այս ժամանակահատվածում դուք պետք է գործեք շատ ավելի ծանրաբեռնված»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Հիմնական անելիքները բաժանելով երկու մեծ խմբի՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ առաջինն այն գործառույթներն են, որոնք իրավապահ մարմինները պարտավոր են կատարել ընտրական օրենսգրքի և այլ գործընթացների շրջանակում: Մասնավորապես, Ոստիկանության համար դա ընտրացուցակների ճշտումն է:

Երկրորդ խնդիրը, նրա խոսքերով, կարգապահության հարցն է, և  ընդհանրապես հասարակական կարգի պահպանությունն է ընտրությունների օրն ընտրական տարբեր տեղամասերի շրջակայքում:

Ինչպես նշեց երկրի ղեկավարը, իրավապահ մարմիները պարտավոր են շատ արագ արձագանքել բոլոր ահազանգերին` կապված ընտրական օրենսգրքի խախտումների հետ: Այսօր արդեն իսկ  դատախազությունում ստեղծված են խմբեր, ոստիկանությունում գործում է «թեժ գիծ»:

Անդրադառնալով հասարակական կարգի պահպանությանը՝ նախագահը նշել է, որ  խոշոր միջոցառումների ժամանակ երկու տեղում արդեն գրանցվել են միջադեպեր: Նա հանձնարարել է լինել շատ ավելի ուշադիր:

«Հասկանալի է, որ երևէ երկրում դժվար է պատկերացնել ընտրություններ, որոնց ընթացքում ընդհանրապես միջադեպեր չլինեն, բայց մեզանից է կախված դրանց ծավալը, խորությունն, ինչքան արագ կարձագանքենք ու կկանխենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ այս խնդիրներին զուգահեռ իրավապահ մարմիններն ունեն բազմաթիվ այլ պատասխանատվության ոլորտներ, որոնք ընտրությունների ժամանակահատվածում ոչ ոք չի առկախում և այդ ուղղությամբ ևս  պետք է հետևողականորեն աշխատեք: Սա ենթադրում է անձակազմի շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն:

«Շատ կարևոր է, որ այս ընթացքում երկրում քրեածին իրավիճակը չվատթարանա, որ ոչ ոք չկարծի, թե ընտրությունները կարող են օգտագործել այլ նպատակների համար: Չափազանց կարևոր է նաև, որ որևէ թեկնածու կամ քաղաքական ուժ չմտածի, որ կարող է տարբեր սադրանքներով ընտրությունները վերածել անվերահսկելի գործընթացի».- ասել է Քոչարյանը:

«Կայունությունը վերջին տարիների մեր ամենալուրջ ձեռքբերումներից մեկն է, որի վրա են կառուցված մեր հաջողությունները և, իհարկե, այստեղ որևէ տատանում չի կարող լինել: Տարբեր թեկածուներ, քաղաքական ուժեր փորձում են ձեզ ներքաշել քաղաքական այս գործընթացների մեջ, հնչում են հրապարակային մեղադրանքներ, սադրանքներ: Բոլորը պետք է իմանան, որ իրավապահ մարմինները և պետական կառույցներն ընդհանրապես պատշաճ ձևով, արդյունավետ և վճռական կատարում են իրենց պարտականությունները»,- նշել է երկրի ղեկավարը:

Նա նշել է, որ այս ժամանակահատվածում բոլորը, այդ թվում` նաև քարոզարշավի մասնակից թեկնածուներն ու քաղաքական ուժերը, պետք է շատ ավելի համբերատար լինեն:

«Երբ վիճակը շիկացած է, հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ, երբ կա թեկնածու, որի քարոզարշավը սադրանքների մի ամբողջ շղթա է, պատասխանելու, ներքաշվելու գայթակղությունը շատ մեծ է: Այդ պատճառով պետք է շատ ավելի համբերատար, զուսպ ու սառնասիրտ լինենք և բոլոր նման փորձերին հակազդենք օրենքի շրջանակում և օրենքի ուժով»,- հայտարարել է Քոչարյանը:  

«Դուք գործում եք պետության անունից, կրում եք համազգեստ, ունեք կոչումներ, հետևաբար շատ ավելի զգոն, զուսպ, բայց նաև` շատ ավելի վճռական պետք է լինեք այս գործընթացներում», - ամփոփել է նախագահը։  

Հայաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են 2008թ. փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։