486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի պատվիրակությունն ավարտել է Հայաստանի պատվիրակության կողմից IPAP-ի իրականացման գնահատումը
19:38
08 Փետրվարի 2008

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը եզրափակել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի և «Պլանավորման և վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատման գործընթացը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, գնահատումն ավարտվել է ՆԱՏՕ-ի պատվիրակության և ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման հանձնաժողովի համատեղ նիստով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ղեկավարել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան ինտեգրացիայի և գործընկերության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկան և Պաշտպանության քաղաքականության և ծրագրավորման դեպարտամենտի պետ Ֆրանկ Բոլանդը:

Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում ներգրավված պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է քաղաքական, օրենսդրական, դաստաիրավական և ռազմական բարեփոխումների ընթացքը:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունումից հետո մշակվել և հաստատվել է Հայաստանի ռազմական դոկտրինը:

Հավանության արժանացնելով կատարված աշխատանքները` ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որպես առաջնահերթություն, կարևորել է ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացումը, մամուլի ազատության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և բարեփոխված օրենքների կիրարկումը:

Կողմերը նշել են նաև, որ այդ ոլորտներում ԱԳԳԾ-ով սահմանված բարեփոխումների իրականացումը գնահատելիս ՆԱՏՕ-ն հիմնվելու է տվյալ հարցերում մասնագիտացած կառույցների՝ ԵԱՀԿ, ԵՄ և Եվրոպայի Խորհրդի փորձագետների գնահատականի վրա:

Գնահատման թիմը այցի արդյունքները կներկայացնի ՆԱՏՕ-ի համապատասխան կոմիտեների քննարկմանը, որից հետո տեղի կունենա Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը՝ Հայաստանի մասնակցությամբ:

Հիմնվելով գնահատման այցի արդյունքների վրա` նախատեսվում է նաև վերամշակել ՀՀ ԱԳԳԾ-ն, քանի որ ծրագրի բազմաթիվ նպատակներ արդեն իրականացվել են:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը, որը ղեկավարում էր Յարոսլավ Սկոնիեչկան, Հայաստանում էր փետրվարի 4-8-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: