478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հանցագործությունների գրանցման` Հայաստանի Ոստիկանության որոշ մոտեցումներ չեն համապատասխանում օրենսդրությանը. գլխավոր դատախազ
19:29
08 Փետրվարի 2008

Հանցագործությունների գրանցման գործընթացի՝ Հայաստանի Ոստիկանության որոշ մոտեցումներ չեն համապատասխանում օրենսդրությանը և արդարադատության ընդհանուր սկզբունքներին, ուրբաթ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Հայաստանի Ոստիկանության մոտեցումները չեն համապատասխանում հայկական օրենսդրության պահանջներին և արդարադատության ընդհանուր դրույթներին։ Հայաստանում կատարվող բոլոր հանցագործությունները պետք է պարտադիր կերպով գրանցվեն»,-ասաց նա։

Հովսեփյանի խոսքերով, Ոստիկանության մարմինների կողմից 2007թ. հանցագործությունների մասին ներկայացված տվյալները չեն ներկայացնում Հայաստանում տիրող հանցավորության իրական պատկերը։

Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում Հովսեփյանը հանրապետության դատախազներին հանձնարարել է՝ ուսումնասիրել և ստուգել Ոստիկանության մարմինների կողմից գրանցվող հանցագործությունների վիճակագրությունը, քանի որ «մեղմ ասած, այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը և նվազեցված են»։

ՀՀ գլխավոր դատախազի բերած տվյալներով, 2007թ. հանրապետությունում չեն գրանցվել 1135 հանցագործություններ։ Ինչպես նշեց Հովսեփյանը, դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ Ոստիկանությունը չի գրանցում հանցագործություններն այն պատճառով, որ տուժողները համապատասխան հայտարարություններ չեն ներկայացնում, մասնավորապես, իրենց հասցված մարմնական վնասվածքների ժամանակ։

2007թ. Հայաստանում գրանցվել է 8428 հանցագործություն՝ 2006թ. 9757-ի դիմաց։ ՀՀ Ոստիկանության տվյալներով, նախորդ տարվա համեմատ Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 1329-ով կամ 13,6%.-ով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: