484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը հանդիպել է հանրապետության երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ
19:02
08 Փետրվարի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Արցախահայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի համանախագահ, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հանդիպել է հանրապետության երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, ահնդիպման ընթացքում ԼՂՀ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 1988 թվականին երիտասարդությունը եղել է բոլոր գործընթացների կենտրոնում, և այսօր ԼՂՀ շարժման 20-ամյակին նվիրված միջոցառումների հաջողությունը մեծ մասամբ պայմանավորված է դրանց պատրաստման և անցկացման գործընթացներում երիտասարդության ակտիվ մասնակցությամբ։

«Առաջիկա միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը պատասխան կտա արտաքին աշխարհին հետաքրքրող բազմաթիվ հարցերին և ցույց կտա այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդը հավատարիմ է մնում 1988 թվականի արժեքներին»,- նշեց Ղուլյանը։

ԼՂՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ միջոցառումները պետք է իսկապես ժողովրդական լինեն, իմաստավորված և հիմնավորված։

Ներկայումս արդեն պատրաստ են հիմնական միջոցառումների սցենարները, հանրապետության բոլոր շրջաններում ստեղծվել են առաջիկա տոնակատարությունների կազմակերպման և անցկացման համապաատսխան հանձնաժողովներ։

Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է հանրապետության կրթական հաստատություններում բաց դասեր անցկացնել ազգային-ազատագրական պայքարի թեմայով՝ Շարժման ակտիվիստների մասնակցությամբ։ Կազմակերպվելու են նաև տարբեր մշակութային և սպորտային միջոցառումներ, հանրահավաքներ, միջազգային համաժողով, հանդիսավոր նիստեր, հրատարակվելու են գրքեր և ալբոմներ։

Միջոցառումների հիմնական մասը տեղի կունենա փետրվարին, սակայն տարբեր բնույթի ակցիաներ կկազմակերպվեն նաև հաջորդ ամիսներին։

Փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա գիտագործնական համաժողով։ Փետրվարի 14-17-ը շրջկենտրոններում անցկացվելու են հանրահավաքներ։

Փետրվարի 19-ին նախատեսվում է այց՝ Ղարաբաղյան շարժման ակտիվիստների գերեզմաններին։ Նույն օրը տեղի կունենա հանդիասվոր ժողով։

Փետրվարի 20-ին ԼՂՀ մայրաքաղաքում հանրահավաք է տեղի ունենալու։ Վերածնդդի հրապարակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորանքի խոսքերով դիմելու է ժողովրդին։ Այնուհետև Ստեփանակերտի Հուշահամալիրում կդրվեն ծաղկեպսակներ։ Նույն օրը նախատեսվում է նաև 1988թ. փետրվարի 20-ի նիստի մասնակցիների և հյուրերի ընդունելություն։

2008թ. մայիսի առաջին կեսին նախատեսվում է միջազգային համաժողով անցկացնել՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 20-ամյակին։ Հուլիս-օգոստոսին Արցախում առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել Համահայկական երիտասարդական հավաք։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։