484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քրեակատարողական հաստատություններում 2007թ. կատարվել է 45 հանցագործություն
18:55
08 Փետրվարի 2008

Հայաստանի քրեակատարողական հաստատություններում 2007թ. կատարվել է 45 հանցագործություն։ Այս մասին ուրբաթ Հայաստանի Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։

«2007թ. Հայաստանի քրեակատարողական հաստատություններում 54 անձանց կողմից կատարվել է 45 հանցագործություն։ Դրանցից 43-ը դատապարտվածներ են եղել, երեքը՝ ՔԿՀ աշխատակիցներ և 8-ը՝ այլ կարգի քաղաքացիներ»,-ասաց Թամազյանը։

Գլխավոր դատախազի տեղակալը նկատեց, որ ՔԿՀ-ում կատարված հանցագործությունների մեծ մասը՝ 36 դեպք, կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, որից 12-ը եղել է թմրանյութի սպառումը այդ հաստատություններում։ Ինչպես նշեց Թամազյանը, բոլոր հանցագործությունները բացահայտվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից։

«Հաշվետու շրջանում չի գրանցվել սպանության և ինքնասպանության որևէ դեպք։ Վստահ եմ, որ նույնքան դրական արդյունքներ կգրանցվեն նաև 2008թ.»,-հավելեց գլխավոր դատախազի տեղակալը։

Հայաստանի տարածքում այսօր գործում են 12 քրեակատարողական հաստատություններ, ևս երկուսը գտնվում են շինարարության փուլում։ Գործող քրեակատարողական հաստատություններում, վերջին տվյալներով, պահվում է 3532 կալանավոր, որից 54-ը՝ անչափահաս են, 125-ը՝ կին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։