480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քարոզչական դաշտում նախագահի թեկնածուների համար անհավասար պայմաններ են ստեղծվել. ընդդիմադիր թեկնածու
17:50
08 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քարոզչական դաշտում նախագահի թեկնածուների համար անհավասար պայմաններ են ստեղծվել, ուրբաթ Երևանում հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Գրեթե բոլոր հայկական հեռուստաալիքները ընդդիմադիր թեկնածուների նախընտրական քարոզարշավի լուսաբանման ժամանակ եթեր են հեռարձակում առավել բացասական քարոզչական պահերը, իսկ իշխանական թեկնածուի դեպքում՝ առավել հաջողվածները»,-ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ նման անհավասարությունը ստանում է ամենատարբեր արտահայտություններ, մասնավորապես այն, որ «իշխանամետ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը տարվում է հասարակական և պետական միջոցների հաշվին»։

«Հենց դա է այն բանի պատճառը, որ պաշտոնական գործունեությունը խառնվում է քարոզչությանը»,-պարզաբանեց նա։

Նա կարծում է, որ քարոզչությունը թևակոխել է ահաբեկման, կոմպրոմատների և ուժային փուլ, ինչը սպառնալիք է ստեղծում ընտրությունների նորմալ անցկացման համար։

«Տեղական իշխանությունների կողմից թեկնածուների դեմ կազմակերպվող սադրանքները առիթ են հանդիսանում պնդելու, որ ուժային պայքար է տարվում թեկնածու-ընտրող մակարդակի վրա, երբ ընտրախավին բոլոր միջոցներով պարտադրվում է թեկնածուի անձը»,-ասաց նա։

Սաֆարյանի խոսքերով, արտաքին բեմահարթակում ևս նկատելի են որոշակի փոփոխություններ։

«Եթե ավելի վաղ որոշակի հավասարակշռություն էր նկատվում, և Արևմուքի ու Ռուսաստանի դիրքորոշումները զուսպ էին, ապա այսօր ակնհայտ է, որ այդ հավասարակշռությունը խախտվում է»,-ընգծեց նա։

Որպես օրինակ նա մատնանշեց ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի այցը Հայաստան, որի ընթացքում «ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը վերջնական համաձայնություն տվեց ռուսամետ թեկնածու լինելուն»։

«Ակնհայտ է նաև այն, որ արևմտյան մամուլում հայտնվում են հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ապահովել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը»,-ասաց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 19-ին։ Իրենց թեկնածությունն են ներկայացրել ինը թեկնածուներ։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց թեկնածուների նախընտրական քարոզարշավի փուլը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: