480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցությունը մատնանշում է Հայաստանի նախագահի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանները
17:40
08 Փետրվարի 2008

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մատնանշում է Հայաստանի նախագահի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանները։

«Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ավելի շատ ժամանակ է տրամադրում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին՝ ներառյալ վարչապետի պաշտոնում նրա գործունեությունը, քան մյուս թեկնածուներին»,-ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Բոստանջյանը։

Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը, ԸՕ համաձայն, պետք է հրաժարական տար, որպեսզի նախագահի բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի հավասար պայմաններ ստեղծեր, կամ պետք է սահմանափակեր իր՝ որպես վարչապետի, գործունեությունը։

«Այլապես Հայաստանի ընտրողների մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա ավելի լավ կարող է ղեկավարել պետությունը, առավել ևս, որ նրան ուղղվող հարցերի մեծ մասը կապված է նրա վարչապետական լիազորությունների հետ։ Արդյունքում խախտվում է ընտրությունների արդարության սկզբունքը»,-ասաց Փոստանջյանը։
 
Իր հերթին «Ժառանգության» պատգամավոր, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշել է, որ խախտվում են ոչ միայն նախագահի թեկնածուների, այլև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքները։ «Ընտրությունները համընդհանուր չեն, քանի որ, ըստ Ընտրական օրենսդրության, արտերկրում գտնվող հազարավոր քաղաքացիներ զրկվում են ընտրելու իրավունքից»,-ասաց նա։

Հայաստանի նորացված Ընտրական օրենսդրության համաձայն, հանրապետության քաղաքացիները կարող են քվեարկել միայն Հայաստանի տարածքում։ Այդպիսով վերացվում է այլ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ դեսպանատներում քվեարկելու հնարավորությունը, ինչը, Ալավերդյանի կարծիքով, վկայում է մարդու իրավունքների մասսայական խախտման մասին։

Նա մատնանշեց նաև քվեաթերթիկում «դեմ» կետի բացակայությունը, ինչը խախտում է առկա իրողության հետ չհամաձայնելու՝ քաղաքացիների իրավունքները։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և նախընտրական քարոզարշավի շրջանում կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

ԸՕ համաձայն, քաղաքական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայողներ հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզարշավն իրականացնում են ընդհանուր հիմունքներով՝ այս հոդվածով հաստատված սահմանափակումները հաշվի առնելով, մասնավորապես, արգելվում է քարոզարշավ իրականացնել պաշտոնական իրավասություններն իրականացնելիս, արգելվում է պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահում՝ ընտրություններում առավելություն ստանալու նպատակով։ Արգելվում է այդ անձանց գործունեության լուսաբանումը ԶԼՄ-ներով՝ բացառությամբ Սահմանադրությամբ հաստատված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ժամանակ նրանց ձեռնարկած գործողությունների։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Ընտրություններին կմասնակցի ինը թեկնածու։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։